Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարազատներն ու շրջապատը Մեծ Բրիտանիայում հարյուր միլիոնավոր դոլարների գույք են գնել։ Արդյո՞ք դեռ վերահսկում են դրանք: Չնայած թափանցիկության ոլորտում բարեփոխումներին՝ այս տեղեկությունը դեռևս հասանելի չէ օֆշորային հավատարմագրային սեփականության հատուկ պայմանների պատճառով: Այս մասին գրում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)։
Ի հայտ եկած վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն 160 միլիոն դոլարով գնված 10 գույքի ներկայիս սեփականությունը մնում է անհայտ, քանի որ դրանք փոխանցվել են օֆշորային հավատարմագրային սեփականությանը: Ներկայումս հավատարմագրային սեփականության կառույցներն ազատված են հանրային վերահսկողությունից:
«Հյուրանոցի շենք՝ Բրիտանական թանգարանին կից, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից մի քանի քայլ հեռավորության վրա, առանձնատուն, որը նայում է Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքներին և շատ ավելին»,– նշում է OCCRP-ը:
2021 թվականին OCCRP-ը պարզեց, որ լոնդոնյան անշարժ գույքի հավաքածուն ձեռք է բերել գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ Իլհամ Ալիևի ընտանիքի և մտերիմների կողմից: Երկու տասնամյակների անվիճելի քաղաքական իշխանությունը վերածելով հսկայական հարստության՝ նրանք որոշել են իրենց փողերը ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։
Անշարժ գույքի մեջ իրենց ներգրավվածությունը թաքցնելու համար նրանք այն գրանցել են տասնյակ օֆշորային ընկերությունների անուններով։ Ակտիվները հնարավոր եղավ կապել Ալիևների հետ միայն Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) ձեռքն ընկած «Պանդորայի արխիվի»՝ օֆշորային իրավասություններում կորպորատիվ ծառայություններ մատուցող ընկերություններից արտահոսքի շնորհիվ:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը