«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի տարածումը բանակում փակ թեմա է՝ որեւէ պաշտոնական հրապարակում երբեւէ չի արվում։ Բայց դատելով մեր ձեռքում հայտնված փաստաթղթից` դրանք աճում են մեծ տեմպերով։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեպքերով, եւ պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։
Մեծ մասը պարտադիր ժամկետային զինծառայողներ են։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։
Թե քանի դեպք է գրանցվել այս տարի, դեռ հայտնի չէ, բայց զինդատախազությունն արձանագրում է. «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»։
Իրավապահներին տված բացատրություններում զինծառայողները նշել են, որ թմրամիջոցներն ու հոգեմետ դեղերը գտել են կամ քաղել, կամ ստացել, ձեռք են բերել սոցցանցերի միջոցով։ Մի դեպքում զինծառայողն ինքն է աճեցրել, մյուսով էլ այն ձեռք է բերել «իր տնօրինությանը հանձնված գույքը հափշտակելու միջոցով»։ Գուցե խոսքը հոգեմետ դեղերի մասին է»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը