Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Կարծում եմ, որ հոգեբանական խնդիր ունենք հաղթանակ/պարտություն, հաջողություն/անհաջողություն հասկացությունների ռացիոնալ բնորոշումը սահմանելու տեսանկյունից։ Սովորաբար, կարծես, նախապես տրամադրված ենք պարտվելու, շուտ հանձնվելու, մինչդեռ նպատակադրման իրականացումը հաղթանակ ենք հռչակում՝ դրան բացառիկ բնույթ հաղորդելով ու, նաև, հոգու խորքում երջանիկ պատահականություն համարելով դա։ Այսինքն՝ արտառոց մի բան։
Մինչդեռ խելամիտ ձևակերպված նպատակադրման հաջող իրականացումը պետք է դիտարկվի ու ընկալվի որպես մեզ համար բնականոն ու սովորական մի բան։ Մի բան, որը քաջնազարության, պատահականության հետ կապ չունի։ Այն օրինաչափ է և հենց այդքանով որպես հրաշք չպետք է մատուցվի։
Դրան հակառակ, նպատակադրման տապալման, պարտության հետ չի կարելի համակերպվել և դիտարկել այն որպես օրինաչափ մի բան։ Այսինքն, նորման՝ նպատակադրման բարեհաջող իրագործումն է, մինչդեռ դրա տապալումը՝ արտառոց ու մերժելի երևույթ է, որը ենթակա է շտկման։
Շեշտադրումների այսօրինակ փոփոխությունն ազգի և պետության գոյության ու արժանապատվության ապահովման տեսանկյունից կենսական կարևորություն ունի։ Սա պետական քաղաքականության խնդիր է։ Այս խնդրի լուծումը լավագույն նախապայմանը կլինի տարբեր մակարդակներում կոլեկտիվ գործողությունների արդյունավետ կազմակերպման համար։ Ինձ թվում է հոգեբաններն այստեղ անելիք ունեն»։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը