Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին. Սամանթա Փաուեր

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչն առանցքային կլինի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ու բարգավաճման համար։

Այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցած հատուկ քննարկման ընթացքում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների և գործընկերությանը։

«Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչն առանցքային կլինի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ու բարգավաճման համար»,-ընդգծել է Սամանթա Փաուերը:

Նա հավելել է, որ Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի իր ժողովրդին բարգավաճում բերելու և ցույց տալու, որ բաց, թափանցիկ ու քաղաքացիակենտրոն կառավարումը կարող է ավելի լավ ապագա ապահովել:

«Եթե մենք շարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի հաջողության մեջ, այդ երկիրը կոգեշնչի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, որոնք ձգտում են նմանատիպ առաջընթացի հասնել»,-շեշտել է ՄԶԳ տնօրենը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետագիծը եզակի լուսավոր կետ է, որը, սակայն, մնում է թերագնահատված։

«Հայաստանը մի վայր է, որտեղ մարդիկ փորձում են իրենց ձայնը բարձրացնել՝ կառուցելու ավելի ներկայացուցչական, թափանցիկ և արձագանքող կառավարություն, զարգացնել տնտեսությունը՝ ձևավորելով արդյունավետ առևտրային հարաբերություններ և կապեր հաստատելով իրենց հարևանների ու աշխարհի հետ»,-նշել է Փաուերը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր գործընկերությունները:

Փաուերի խոսքով՝ այս ջանքերում Հայաստանի հաջողությունը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ժողովրդավարության և առևտրի ուժին՝ ստեղծելու ավելի լավ ապագա։

«Հայ ժողովուրդն այս գործն իրականացնում է աշխարհաքաղաքական լարված հարևանության պայմաններում, և այդ մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար Հայաստանն ընկերների ու դաշնակիցների աջակցության կարիք ունի, և այդ աջակցության կոչին արձագանքել է Միացյալ Նահանգները»,-շեշտել է Սամանթա Փաուերը։

Վերջինս իր ելույթում նաև հիշեցրել է, որ 2024 թվականի ապրիլին Բրյուսելում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն՝ ընդգծելով, որ նմանատիպ նախաձեռնությունները ցուցադրում են Հայաստանին աջակցելու՝ Ջո Բայդենի վարչակազմի հանձնառության խորությունը:

«Ինձ համար պատիվ է լինել Միջազգային զարգացման գործակալությունում, և կարծում եմ, որ այն կարևոր դեր է խաղում որպես խթանիչ, բայց նաև ձգտում է լինել ճկուն ու արձագանքել ի հայտ եկող կարիքներին: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք 75%-ով ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումը»,-նշել է ՄԶԳ ղեկավարը։

Նրա բնորոշմամբ՝ երբ 2018 թվականին Հայաստանում սկսեցին լուրջ բարեփոխումներ իրականացվել, նոր կառավարությունը բավականին բարդ իրավիճակ էր ժառանգել՝ արմատացած կոռուպցիա, ճնշված և կողմնակալ լրատվամիջոցներ, բյուրոկրատիայի ու անարդյունավետ համակարգերի մեջ խրված կառավարություն և տնտեսություն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Միջազգային զարգացման գործակալությունն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ բարելավելու համար Ընտրական օրենսգիրքը, նոր խթան հաղորդելու հակակոռուպցիոն ջանքերին»,-ընդգծել է Փաուերը՝ հավելելով, որ այդ գործում գործակալությունը տեսնում է Հայաստանի գրանցած առաջընթացը, բայց նաև գիտակցում է, որ պետք է ավելին անել:

Նա նաև հավելել է, որ 2018 թվականին Հայաստանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վարկանիշում զբաղեցնում էր 105-րդ տեղը՝ աշխարհում թափանցիկ կառավարման ցուցանիշով։

«Այսօր իշխանության ներսում և դրսում բարեփոխիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը․ սա թռիչք է 43 հորիզոնականով, և դժվար է գտնել այլ երկիր, որն այդպիսի արագ առաջընթաց է ունեցել։ Ես գիտեմ, որ առկա է ավելի վեր բարձրանալու ձգտում»,-ընդգծել է Սամանթա Փաուերը։

Խոսելով ժողովրդավարության բնագավառում Հայաստանի գրանցած հաջողություններից՝ Փաուերը նկատել է, որ 2018 թվականից հետո Հայաստանը Freedom House-ի քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների վարկանիշում բարձրացել է ավելի քան 30 հորիզոնականով՝ 132-րդ տեղից հասնելով 97-րդ տեղը։

«Դա էական առաջընթաց է՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում, բայց, իհարկե, աճելու տեղ դեռևս կա, և մենք շատ հետաքրքրված ենք բարեփոխումներ իրականացնողների հետ գործընկերությամբ՝ հասնելու ավելի մեծ փոփոխությունների»,-ասել է ՄԶԳ ղեկավարը։

Վերջինս նաև մատնանշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը տնտեսության աճի առումով գրանցել է բավական լուրջ առաջընթաց։

«2020 թվականից սկսած՝ Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը հասել է 321 միլիոն ԱՄՆ դոլարի՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ։ Գիտենք, թե ինչքան պոտենցիալ կա այստեղ՝ գրանցելու ավելի մեծ ցուցանիշներ»,-նշել է Փաուերը։

Վերջինս խոսել է նաև Հայաստան կատարած իր այցելությունների մասին՝ մանրամասնելով, որ այդ այցերի ժամանակ հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հետ և հավելել, որ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում նաև բռնագաղթած հայերին։ 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Խայտառակ թվեր եմ ասում․ Նիկոլը 1,5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» ՇՏԱՊ․ Խայտառակ քրեական գործ են հարուցել Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան (video) Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Բարձր կենսաթոշակներ, նոր եկամուտներ․ ի՞նչ է նշանակում Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագիրը (video) ԱՄՆ վիզա ստանալու համար Թուրքիայի քաղաքացիների սոցհաշիվները պիտի բաց լինեն Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները. Բորիս Մուրազի Այսօր Հայ եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի նվագի տակ կպարի Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ առաջին վիզային ռազմավարությունը. ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am