100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման

Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:

Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։

Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:

Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:

Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:

Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:

Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:

Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»,- ասված է գրառման մեջ։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Լավրովը Փաշինյանին վերջին զգուշացումը տվեց՝ կամ վերջնական հեռացիր,կամ դադարեցրու այս խաղերը․Սարգսյան (video) «Փաշինյա՛ն, հլը եկեք․․․ էս փողոցում հորով-մորով բոլորիցդ շնորհակալ են»․ Աշոտ Անդրեասյանի լայվը (video) Տիգրան Ավինյան ու Արամ Սարգսյան, դու՛ք եք մեղավոր էս խայտառակության համար․ Մեսրոպ Մանուկյան (video) Նոր մանրամասներ․ Ինչպես եւ ով է կազմակերպել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Հայտնի է՝ որտեղ և որ ժամին պատարագ կմատուցի Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ Արցախցի ընտանիքը 4 երեխաների հետ հայտնվել է դրսում. հրդեհի հետեւանքով կորցրել են ամեն ինչ Ինչ որոշեց դատարանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների համար (video) Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան Պետք է Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում բարձրացնել մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման հարցը. Արմեն Աշոտյան Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ» Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Ի՞նչ ասաց դատարանում Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանջանյանը (video) Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում #ՈՒՂԻՂ․ Թրամփը մտնում է Պուտինի տարածք․ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում․ Արա Վարդանյան (video) Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին Վալոդյա Գրիգորյանի հոր արձագանքը՝ որդուն սպանողին (video) Դատավոր Էդգար Հովհաննիսյանը իր որոշմամբ մեծ վնաս է հասցրել Հայ առաքելական եկեղեցուն. Արա Զոհրաբյան (video) Թվերի մանիպուլյացիա. դահուկավազքի ֆեդերացիայի նախկին ղեկավարը՝ պետական ֆինանսավորման մասին Վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am