Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով. Օսկանյան

Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանի նախագահը բազմաթիվ հայտարարություններ է արել և կարծես թե ամեն ինչ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահն այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Չգիտեմ՝ խաղաղության պայմանագիրն ինչ է ենթադրում, վստահ եմ, որ այնտեղ արդեն Հայաստանի կողմից բազմաթիվ զիջումներ են արվել, կան իհարկե մեր տեսանելի զիջումները՝ Արցախի կորուստը, զոհերը, Հայաստանի տարածքի մի մասում Ադրբեջանի մխրճվելը, պայմանագրում վստահ եմ այլ զիջումներ ևս կան: Առաջին՝ պարզվում է 300,000 ադրբեջանցիներ դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է, որից պատասխան են սպասում: Երկրորդ՝ բողոք կա, որ պետք է ԵՄ դիտորդները հեռանան, երրորդ՝ Ադրբեջանը բողոքում է, որ ինքն ուզում է արգելի, որ ՀՀ-ն կարողանա զենք գնի այլ երկրներից: Խոսում է Սահմանադրությունը փոխելուց: Չի խոսում միջանցքի մասին, նախկինում է խոսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Միջանցքն ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ողղակի կմտնի և կվերցնի: Ալիևն ինքն համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և դա արդեն իր իրավունքն է մտնել և վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սրա հակառակ, որ ՀՀ իշխանություններն ասում են , որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ-ի համար, բայց դա ոչինչ չի նշանակում, ընդհակառակն ինձ մտահոգում է անձամբ, Փաշինյանն ասել էր Արցախն ՀՀ է ու վերջ, հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին: Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով: Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չի, Փաշինյանի պատասխանը պիտի լիներ, որ դա քո գործը չի, մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, գնա դու քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս 6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը դա ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ Փաշինյանը, դա այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանը վերջում եզրափակել է, որ Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իրենց տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հրացը օրակարգ»,- ասել է Օսկանյանը:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Լավրովը Փաշինյանին վերջին զգուշացումը տվեց՝ կամ վերջնական հեռացիր,կամ դադարեցրու այս խաղերը․Սարգսյան (video) «Փաշինյա՛ն, հլը եկեք․․․ էս փողոցում հորով-մորով բոլորիցդ շնորհակալ են»․ Աշոտ Անդրեասյանի լայվը (video) Տիգրան Ավինյան ու Արամ Սարգսյան, դու՛ք եք մեղավոր էս խայտառակության համար․ Մեսրոպ Մանուկյան (video) Նոր մանրամասներ․ Ինչպես եւ ով է կազմակերպել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Հայտնի է՝ որտեղ և որ ժամին պատարագ կմատուցի Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ Արցախցի ընտանիքը 4 երեխաների հետ հայտնվել է դրսում. հրդեհի հետեւանքով կորցրել են ամեն ինչ Ինչ որոշեց դատարանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների համար (video) Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան Պետք է Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում բարձրացնել մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման հարցը. Արմեն Աշոտյան Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ» Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Ի՞նչ ասաց դատարանում Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանջանյանը (video) Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում #ՈՒՂԻՂ․ Թրամփը մտնում է Պուտինի տարածք․ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում․ Արա Վարդանյան (video) Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին Վալոդյա Գրիգորյանի հոր արձագանքը՝ որդուն սպանողին (video) Դատավոր Էդգար Հովհաննիսյանը իր որոշմամբ մեծ վնաս է հասցրել Հայ առաքելական եկեղեցուն. Արա Զոհրաբյան (video) Թվերի մանիպուլյացիա. դահուկավազքի ֆեդերացիայի նախկին ղեկավարը՝ պետական ֆինանսավորման մասին Վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am