Նոր քրհետապնդում՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար, այս մասին փոխանցում է Լուրերը:

«Ռուբեն Հայրապետյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»,- ասել է դատախազ Շիրազ Գրիգորյանը:

Ըստ մեղադրանքի, Հայրապետյանը պայմանագիր է կնքել փաստացի իրեն պատկանող «Զեյթուն» կարի ֆաբրիկա ընկերության հետ, հետագայում դատախազի խոսքով ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը շինարարական աշխատանքների նկատամբ տեխնիկական հսկողություն իրականացնողն ու ֆաբրիկայի աշխեկները, ինժեներները կազմել են կեղծ կատարողական ակտեր:

«Ֆիքսվել են, որ կատարվել են ավել աշխատանք, քան իրականում կատարվել է: Այդ եղանակով Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան մարզադպրոցների կառուցման նպատակով 2011-2018 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակվել է 152 մլն 680 հազար ՀՀ դրամ գումար»,- ասել է դատախազը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Հայրապետյանը հափշտակել է ֆեդերացիայի ֆինանսական միջոցները:

«Ռուբեն Հայրապետյանը որպես քաղաքացիաիրավական ձևական գործարքների առարկա ընտրել է իրեն փաստացի պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնվող 8 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ մեքենա, որից հետո 2017թ. դեկտեմբերի 20-ին հիշյալ մեքենան շուկայականից ցածր գնով 2 միլիոն արժեքով վաճառում է իր որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրեն Նարեկ Ղազարյանին»,- ասել է Ղազարյանը:

Դատախազի խոսքով 2018 թ-ից Ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեով ավտոմեքենայի ձեռքբերում նախատեսված չի եել:

«Իր հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրականացնելու համար 2018թ. փետրվարի 16-ին արձակել է թիվ 7 հրամանը, համաձայն որի, Արգենտինայից ժամանած մարիզչների համար անհրաժեշտ է 25 միլիոն 75 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերել «Պորշ» մակնիշի ավտոմքենեա: Որից հետո նույն օրը առք ու վաճառքի պայմանագրով մեքենան հիշյալ արժեքով օտարվել է Ֆուտբոլի ֆեդերացիային:

Գործով, ընդհանուր առմամբ, կա 5 մեղադրյալ, այդ թվում ֆեդերացիայի նախկին նախագահն ու փոխնախագահը:

Բայց դատարան է գնացել 4-ինը, քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզման մեջ է:

Հայրապետյանը մեղադրվում է նաև այլ գործով՝ Երևանի Աճառյան փողոցի 3 հողամասերն իր հետ փոխկապակցված անձանց օտարելու, հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքեր օրինականացնելու համար:

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Լավրովը Փաշինյանին վերջին զգուշացումը տվեց՝ կամ վերջնական հեռացիր,կամ դադարեցրու այս խաղերը․Սարգսյան (video) «Փաշինյա՛ն, հլը եկեք․․․ էս փողոցում հորով-մորով բոլորիցդ շնորհակալ են»․ Աշոտ Անդրեասյանի լայվը (video) Տիգրան Ավինյան ու Արամ Սարգսյան, դու՛ք եք մեղավոր էս խայտառակության համար․ Մեսրոպ Մանուկյան (video) Նոր մանրամասներ․ Ինչպես եւ ով է կազմակերպել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Հայտնի է՝ որտեղ և որ ժամին պատարագ կմատուցի Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ Արցախցի ընտանիքը 4 երեխաների հետ հայտնվել է դրսում. հրդեհի հետեւանքով կորցրել են ամեն ինչ Ինչ որոշեց դատարանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների համար (video) Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան Պետք է Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում բարձրացնել մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման հարցը. Արմեն Աշոտյան Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ» Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Ի՞նչ ասաց դատարանում Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանջանյանը (video) Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում #ՈՒՂԻՂ․ Թրամփը մտնում է Պուտինի տարածք․ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում․ Արա Վարդանյան (video) Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին Վալոդյա Գրիգորյանի հոր արձագանքը՝ որդուն սպանողին (video) Դատավոր Էդգար Հովհաննիսյանը իր որոշմամբ մեծ վնաս է հասցրել Հայ առաքելական եկեղեցուն. Արա Զոհրաբյան (video) Թվերի մանիպուլյացիա. դահուկավազքի ֆեդերացիայի նախկին ղեկավարը՝ պետական ֆինանսավորման մասին Վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am