Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հայտնաբերվել է իգական սեռի հոշոտված դի

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և ավագ քննիչ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի: Փաստի առթիվ ՀՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ավագ քննիչ Գ. Այվազյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am