Փրփուրներից կախված հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չէին հասցրել տոնել ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, երբ միջազգային լրատվամիջոցները բացահայտեցին սկանդալը՝ խաղի պայմանավորված լինելու մասին: Բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անսովոր  շարժեր են եղել:Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Ընկերությունը հայտարարել է, որ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների և գործակիցների ոչ սովորական ակտիվություն, ինչը չի եղել հանդիպումից առաջ: Federbet-ի համաձայն՝ չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2.00: «Կասկածները հաստատվել են, երբ առաջին խաղակեսի վերջնամասում հայկական թիմը խփել է 2 գոլ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձել է նաև 3:0:Ստացվում է, որ կասկածելի խաղադրույքը, որը արտահայտվում էր գործակցի ոչ սովորական փոփոխությամբ, աշխատեց» ,-հայտարարել է նշված ընկերության ներկայացուցիչը: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար: Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումը, որն ավարտեց հօգուտ մեզ 4/0 հաշվով,  ինքնին անհավանական ու անիրական էր թվում: Հայկական ֆուտբոլի վերջին շրջանի խայտառակ պարտություններից կարճ ժամանակ անց եւ ահա մեր հավաքականը հանկարծ 4 գնդակ է ուղարկում մրցակցի դարպասը, որոնցից 2-ը՝ 11 մետրանոց տուգանային հարվածով: Նույն հավաքականն է, նույն կազմը, նույն մարզիչը, ոչինչ չի փոխվել ու բնական հարց է ծագում, եթե տղերքը կարողանում են խաղալ, ինչու միշտ չեն  խաղում:  Իրականում եթե նույնիսկ  Federbet-ը հանդես չգար նմանատիպ կասկածներով, Հայաստանում առանց դրա էլ շատերի համար հստակ էր, որ գործի էր դրվել Հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փրկության սցենարը, որի ակտիվ դերակատարները, ցավալիորեն, ազգային հավաքական անվան տակ հանդես եկող մեր տղաներն են: Վերջին ժամանակների խայտառակ պարտություններից հետո Հայրապետյանի վարկանիշի կտրուկ անկումն ու նրա հրաժարականի պահանջն ու ինքնապահանջը թերեւս այլ ելթ չեն թողել մեր ՀՖՖ ղեկավարին, քան բեմադրել նման մի ներկայացում՝ հայկական ֆուտբոլը վերածելով սեփական բիզնես շահերի, ինչպես նաեւ ամբիցիաների բավարարման միջոցի: Աշխարհի առաջնության ընտրական ցիկլը  տապալած հավաքականն էլ խամաճիկ դարձած կատարել է նրա կամքը: Միթե սրանից հետո իմաստ ունի Հայաստանում ունենալ ազգային հավաքականը, իհարկե՝ ոչ: Չէ՞ որ այլեւս հնարավոր չէ վերադարձնել ամենակարեւորը՝ հանդիսատեսին: Եվ երեկ դրա վկայությունը դարձան դատարկ տրիբունաները: Հազարավոր ֆուտբոլասերներ պարզապես բոյկոտեցին խաղը, իսկ ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող պաստառներով: Հիմա կարելի է գոնե փրկել հայկական ֆուտբոլը, որը 73-ի Արարատ է ունեցել: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am