Երևանում մի խումբ անձինք քաղաքացու են ծեծել, նաև ոստիկան է ենթարկվել հարձակման

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, ով ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք կռվում էին միմյանց հետ, հարձակվել են իր վրա և փախել: Նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի շրջանի բազմաթիվ վերքեր, գանգուղեղային վնասվածք, աջ ուսահոդի շրջանի վնասվածք, մատերի քերծվածք» ախտորոշմամբ «Թիվ 2» բուժմիավորում բուժօգնության է ընդունվել Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Մ․-ն, ով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 16։40-ի սահմաններում Նոր Արեշ 34 փողոցի, 7/3 հասցեի մոտ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ծեծի են ենթարկել Արսեն Մ․-ին, որին միջամտել է Արսեն Թ․-ն` ներկայանալով ոստիկանության ծառայող, սակայն վերջիններս, արհամարելով վերջինիս ծառայողական գործունեությունը, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրման սպառնալիքով հարձակվել են Արսեն Թ․-ի վրա և փորձել հարվածել, սակայն վերջինս մտել է իր բնակության հասցե, որից հետո նշված անձինք մտել են Ա. Թադևոսյանի բնակարան և հեռացել են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 51-ամյա Ահարոն Մ․-ն, 22-ամյա Մհեր Մ․-ն, 21-ամյա Դավիթ Մ․-ն, 40-ամյա Սամվել Վ․-ն և դեռևս չպարզված անձինք։

Նույն օրը Սամվել Վ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին, Դավիթ, Մհեր և Ահարոն Մ․-երին հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են «Ֆազի» սպանողին. «Իշխանություն» ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել՝ Ռուսաստանի դիրքորոշումը լսելու համար. FT «Ուզուրպատորն ամեն գնով ուզում է իր նպատակին հասնել, բոլորին մեկուսացնում է»․ Արման Մխիթարյան (video) Ադրբեջանցի մրցավարը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղը սպասարկելու համար «Խաղաղության խորհրդում» ներդրում կատարելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցում. Պեսկով Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել TRIPP-ը կվերաձևավորի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ԱՄՆ Ատլանտյան խորհրդի հոդվածը մատնանշում է նախագծի օգուտները Ալիևին խնդրենք, խի՞ ենք իրեն խնդրում Սպանել է իր ղեկավարին՝ պնդելով, որ դժգոհ է իր տարեկան պարգևավճարի չափից Ամեն ամիս գրեթե 30,000 զինվոր է զnհվում պատերազմում. հենց այս պատճառով եմ ուզում օգնել Ուկրաինային և այստեղ կհանդիպեմ Զելենսկու հետ. Թրամփ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակները վերահասցեագրվում են Ազգային անվտանգության ծառայությանը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք կարողանում Արցախից Հայաստան տեղափոխել. բողոքի ակցիա Վարչապետի սելֆիները թանկ են նստում բոլորիս վրա․ ՀՀԿ Սա վերջն է. Ֆիդանի հայտարարությունը դեռ մեղմ էր, վաղը Էրդողանը լրիվ այլ լեզվով է խոսելու․ Խաչիկյան (video) Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի բուժօգնության տրամադրմանը Մխիթարյանն Իտալիայից դիմել է հայ երկրպագուներին. սպասվում է մեծ իրադարձություն Դու էդ ու՞մ ես շնորհակալություն հայտնում․ Արցախի ԱԺ պատգամավորի ամոթանքը Վահագն Խաչատուրյանին (video) Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am