Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել․ Խամոյան

Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել, գրում է ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։

Դպրոցականների կամավոր սկրինինգից մինչեւ կալանավորների շրջանում թմրանյութերի չարաշահման կանխարգելմանն առնչվող բազմաթիվ հարցեր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի եւ յուր ենթակաների հետ քննարկելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ պարզապես զրկվեցի զուտ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդպես էլ չբավարաված անձնական ամբիցիաների պատճառով․ վերջինս պարզապես հայտարարեց, թե հանձնաժողովի փակ քննարկմանը չեմ կարող մասնակցել։

Հիշեցնեմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 3- րդ կետով «Պատգամավորն ԻՐԱՎՈՒՆՔ ունի ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու ԱԺ , նրա ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում»։

Իսկ փակ քննարկման դեպքում, հանձնաժողովի նախագահն ԱԶԱՏ Է ընդգրկել այս կամ այն անձին, առավել եւս պատգամավորի։

Նշեմ, որ նույն Անդրանիկ Քոչարյանը եւ բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ մասնակցել են Պետաիրավական հանձնաժողովի այն փակ քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է իմ կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է իրավապահ, ուժային համակարգի ծառայողների թմրաթեստավորումում։

Այդ քննարկմանը ներկա էր ոչ միայն ուժայինների ղեկավար կազմը, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավորներ(ոչ հանձնաժողովի անդամ), այդ թվում նույն Անդրանիկ Քոչարյանը, որի ո’չ մասնակցության, ո’չ էլ առավել եւս հարցադրումների մասով որեւէ առարկություն չեմ ներկայացրել։

Առաջին հայացքից գուցե փոքր, բայց իրականում շատ կարեւոր այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ նոր նշաձող է սահմանում ժողովրդավարության բաստիոնը կամ ինչպես կասեր հայտնի ֆիլմում՝ «ծերուկն անտանելի է դարձել»:

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեն կատարվածի մասին ամենատարբեր առիթներով ընդդիմության կողմից քննարկումներին մասնակցելու կարեւորության մասին ահազանգող ՔՊ-ականները (եւ հատկապես հանձնաժողովի անդամները)»։

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Գորիսեցիները` ողբերգական դեպքի մասին․ կա 2 զոհ Ինչն է եղել Առուշանյանի վարորդի սպանության պատճառը․ նոր մանրամասներ․ Հրապարակ Թրամփի սպառնալիքների ֆոնին Չինաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Կանադայի հետ Թալանի դեմ պայքարի կարգախոսով եկան, իրենք են թալանում. Ոսկան Սարգսյան «Նոլդու Փաշինյան»․ թալինցի երիտասարդի ակցիան՝ Փաշինյանի ժամանման ընթացքում Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների. ձևավորվող մեխանիզմի նպատակը հանրային վերահսկողության թուլացումն է Հայաստանի տարանցիկ ուղու մասին Ալիևի հայտարարությունը քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները Շտապ․ Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ Պեսկով․ Թրամփի քաղաքականության «ուժային» մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին Ինչու էին ուշ ժամի հանդիպել Պուտինը և Ուիթքոֆը Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմը Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Մանրամասներ Աբու Դաբիում սպասվող բանակցություններից «Եվրո-2026»․ Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի Էլեն Բաղդասարյանը «Շանգրի-Լա» – «Արծվի արձան» հատվածում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ները Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում. մառախուղ է լինելու Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան Միքայել Սրբազանին թույլ չեն տվել ստանալ Սուրբ Հաղորդություն Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Ուշադրություն վարորդներին. հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը. Հայր Ռուբեն Քահանաներն ունեն նաև ընտանիքներ՝ երեցկանայք, երեխաներ, որոնք այսօր տառապում են այս ճնշումների ու սպառնալիքների հետևանքով․ Հայր Ռուբեն Քաղաքացիները ողջունում և ազատություն են մաղթում ապօրինի կալանավորված սրբազաններին. Վարդանյան Վարորդը «УАЗ»-ով կողաշրջվել և հայտնվել Է ձնակույտերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am