Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը:

Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կեղծ թղթադրամ իրացնելու վերաբերյալ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նոյեմբերի 9-ին: Այս դեպքում կեղծ թղթադրամներ էին իրացրել տաքսի ծառայության վարորդին:

Պարզվել էր վարորդի ինքնությունը: Նա հայտնել էր, որ Գյումրիի Սավոյան փողոցում իր վարած «Օպելն» էին նստել երկու երիտասարդ աղջիկ, իսկ պատվերի ավարտին տվել էին կեղծ թղթադրամներ ու հեռացել: Վարորդը հասկանալով, որ թղթադրամները կեղծ են, Մայակովսկու փողոցում հայտնաբերել էր նրանց և պահանջել վճարել ուղևորավարձը: Վերջիններս հրաժարվել էին, ապա թողնելով իրենց ձեռքի պայուսակը, դիմել էին փախուստի: Պայուսակում 10 000 և 2000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 9-ին տաքսի ծառայությունից օգտվել և կեղծ թղթադրամներ էին իրացրել դեկտեմբերի 17-ին ձերբակալված 20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը. երիտասարդն այդ օրը եղել էր կանացի հագուստով և կեղծամով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Ինչու է ռազմական ոստիկանության մեքենան հերթապահում եկեղեցու մոտ Ոսկին և արծաթը գրանցել են վերջին տասնամյակների ամենախոշոր անկումը Հայտնի է՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ հանդիսացող որ եպիսկոպոսներն են հրավիրվել Քննչական կոմիտե Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում մեկ օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 20 մարդ Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները Էսպես շարունակվի՝ գիշերը կդառնա գարշահոտ մերկասառույց, միգուցե զարթնեք ձեր մրափից ու աշխատե՞ք Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին․ Արա Զոհրաբյան Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով․ իրավապաշտպան Սրանք սիրում են քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների նկատմամբ՝ անմեղության կանխավարկածը տրորելով #ՀԻՄԱ․ «Մոսկվան հստակ պատասխան տվեց՝ չեն վստահում, ու իրենց անելիքն անելու են»․ Արթուր Մարտիրոսյան (video) Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր «Նիկո՛լ, չերազես․․․ դու գիտե՞ս՝ ինչ ես լինելու Վեհափառի առաջ․․․» (video) Թրամփը հարձակվելու է. սա իր հեղինակության հարցն է, պարզապես ժամանակ է շահում. Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ՇՏԱՊ․ Լարված վիճակ․ Ռազմական ոստիկանությունը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում (video) Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am