«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:
ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրել է դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին: