Պատերազմի դաշտում իրավիճակը կտրուկ փոխվում է. Պուտին
Պատերազմի դաշտում իրավիճակը կտրուկ փոխվում է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ ճակատային գծի երկայնքով։ Մենք չենք խոսում 100, 200, 500 մետր տարածքի առաջխաղացման մասին։ Ուզում եմ ընդգծել՝ սա ամեն օր է տեղի ունենում»,-ասել է Պուտինը։
«Տղաները կռվում են, հիմա կռիվ է ընթանում, մենք նրանց անպայման նոկաուտի կենթարկենք, բայց կոնկրետ ժամկետի մասին չեմ կարող ասել, թեև պատկերացնում եմ, որ ծրագրեր կան», - ասել է Պուտինը: