Իրանի նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Կահիրե
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու «Իսլամական ությակի» (D-8) բարձր մակարդակի հանդիպմանը, որի կազմի մեջ են մտնում, բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Փեզեշքիանի այցն Իրանի նախագահի առաջին ուղևորությունն է Կահիրե վերջին 11 տարվա ընթացքում: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Փեզեշքիանի խոսքով՝ «իսլամական երկրները պետք է զարգացնեն համագործակցությունը՝ մի կողմ դնելով տարաձայնությունները»։ Նա նշել է, որ գագաթնաժողովի աշխատանքի ընթացքում դրա մասնակիցները մտադիր են քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում են Գազայի հատվածում, Լիբանանում և Սիրիայում տիրող իրադրությանը։
Դեկտեմբերի 19-ին մեկնարկող D-8-ի գագաթնաժողովի հիմնական թեման է «Ներդրումները երիտասարդության գործունեության բնագավառում և փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը. վաղվա տնտեսության ձևավորումը»:
Ավելի վաղ Կահիրեում տեղի է ունեցել «Իսլամական ությակի» կազմի մեջ մտնող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների նախապատրաստական հանդիպումը։Ակնկալվում է, որ բարձր մակարդակի հանդիպմանը կժամանեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ գագաթնաժողովին որպես հյուր մտադիր է նաև մասնակցել Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը։«Իսլամական ությակը» հիմնվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի վարչապետ (1996-1997 թվականներին) Նեջմեթթին Էրբաքանի նախաձեռնությամբ: