Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, որով Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի 2-րդ փողոց 6-րդ փակուղի 3 հասցեում գտնվող գույքը որպես պետական սեփականություն ամրացվում է ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գունդ» ՍՊ ընկերությունը դիմել է ՊՆ-ին՝ պատրաստակամություն հայտնելով որպես նվիրատվություն տրամադրել Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղում գտնվող գույքը:

Համաձայն կադաստրի կողմից ներկայացված տեղեկատվության, նշված միավորի կադաստրային գործում առկա տվյալների և էլեկտրոնային քարտեզի միջև առկա է հողամասի գծային չափերի և մակերեսի անհամապատասխանություն, մասնավորապես.

համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, կազմում է 9,5 հա, այնինչ ըստ կադաստրային քարտեզի տվյալների, հողամասի մակերեսը կազմում է 7,66211 հա (փաստացի չափագրմամբ՝ ավելի փոքր, մոտ 7,6 հա, ինչը համապատասխանում է պարսպով սահմանազատված տարածքին): Կատարված նախնական չափագրման արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք անհամապատասխանություններ նաև շենք-շինությունների մասով, մասնավորապես վկայականում նշված շինությունների ծածկագրերը չեն համապատասխանում էլեկտրոնային քարտեզում նշված ծածկագրերին (դատելով շինությունների մակերեսներից), էլեկտրոնային քարտեզում արտացոլված որոշ շինություններ իրականում գոյություն չունեն, ինչպես նաև փաստացի առկա են շինություններ, որոնք արտացոլված չեն էլեկտրոնային քարտեզում։

Գույքի սեփականատերը բանավոր հրաժարվել է իր միջոցներով իրականացնել հողամասի սահմանների ճշտման և շենք-շինությունների վերագրանցման աշխատանքներ, հետևաբար գույքի ընդունման հրատապությամբ պայմանավորված, ստիպված առաջանում է գույքը Պաշտպա¬նության նախարարության կողմից ընդունելու, նշված ճշտումներն իրականացնելու և փաստացի չափագրման տվյալների հիման վրա պետական գրանցման ենթարկելու անհրաժեշտություն։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարների դեմ խոսացողները սպասարկում են Ալիևի շահերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Հաջորդ անգամ Աննան կհանդիպի 53 «պլանքյաշների» հետ. քաղաքացի (video) Մինչ Փաշինյանը «բոյկոտում է» բարեգործությունը, մարդասիրական օգնությունը 4 անգամ աճել է․ Թվեր Ավստրալացի պատգամավորները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Բակո Սակայանին և Դավիթ Իշխանյանին Ուկրաինան խամաճիկ է ՆԱՏՕ-ի ձեռքին․ Պուտին Բաքվի միջամտությամբ Արցախի թեմա ու հայկական օրակարգ ունեցող ֆիլմերը փառատոններից հանում են (video) Թշնամու աչքը բաց է,ԱԳՆ, ԿԳՄՍՆ, տե՛ր կանգնեք մեր մշակույթին. ակցիա (video) Աբխազիայում խորհրդարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով պատգամավոր է մահացել Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանքից ազատվեց #ՈՒՂԻՂ․ ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը կընդունի 300 հազար ադրբեջանցիների․ մարզերը դատարկվում են․ Կյուրեղյան (video) Երևանն իրեն անբարենպաստ վիճակում է դնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացում Ռուսաստանի գործընկերությունից. Վիտալի Միլոնով Հայթաղ գյուղում՝ «Volkswagen Golf»-ում, պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին «վախկոտ» է անվանել Ալիևը փորձում է համոզել ՌԴ-ին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշման դեմ բողոքը դատարանը բավարարեց Դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Ավինյանը մսխել է 20 հազար դոլար․․․ Սոնա Աղեկյանը փաստեր է ներկայացնում (video) Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի Պատերազմի դաշտում իրավիճակը կտրուկ փոխվում է. Պուտին Ինչպե՞ս են աշխատում «գողական» աշխարհն ու Սրբուհի Գալյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am