Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի): Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
«Խելագարվելու բան ա, մարդկանց տանջում ենք»․ Փաշինյանը «ներվայնացավ» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Ալիևը հայ ժողովրդի վրա «նալոգ են» դրել․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չէ, ով ուզում է լինի, պարոն Միհրանյա՛ն, Դուք գալու եք Հայաստան ու Ձեզ դիմավորելու ենք․Աղեկյան (video) Նողկալի Ռոբերտ Ամիրխանյա՛ն, էդ ո՞նց էիր «պառկել Աննայի ոտքերի տակ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ոչ ոք «Օրեշնիկին» խփելու շանս չունի, իմ որոշմամբ է այն արտադրվում․ Պուտին (video) Զվարթնոց օդանավակայանում Անդրանիկ Միհրանյանի նկատմամբ սարսափելի ապօրինություն է եղել․ Դիլբարյան (video) Գյումրեցիները խոսում են՝ Նիկոլից ու իր ՔՊ-ականներից զզվելու մասին, ի՞նչ է ասում նորանշանակ մարզպետը (video) «Հայաստանն արդեն հանձնող» Նիկոլը դեռ բանակից է խոսում․․․ (video) Ո՞վ ես դու Փաշինյա՛ն, որ թույլ չտաս՝ Անդրանիկ Միհրանյանը մուտք գործի Հայաստան․ Հարութ Սասունյան (video) #ՈԻՂԻՂ․ Պատերազմ է լինելու․ Ալիեւն ասաց՝ ի՞նչ է Նիկոլը իրեն խոստացել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր գերիներին խոշտանգող Ալի՛և, հիշի՛ր՝ ինչպես իրեն վնաս տվեց Հիտլերը՝ հասկանալով ինչ է իրեն սպասվում (video) Իրանի նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Կահիրե 300 000 ադրբեջանցիներ դիմու՞մ են ներկայացրել Փաշինյանին․ Ավանեսյանի պատասխանը (video) Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով Քարի գլխին մեծ քար են դնում ու բացում անում․ էս ի՞նչ կուլտուրա է․ Փաշինյան (video) Վարչապետի ավտոշարասյան վրաերթի գործով նոր որոշում կա #ՈՒՂԻՂ․ «Տավարի ցավ», մսավաճառների տավարի միսն ու՞ր տարար․ Սոնա Աղեկյան (video) Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան «Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ «Էդ շան» անունը չեմ ուզում տալ, դա հավաքական մերժված կերպարն է․ Անդրանիկ Թևանյան (video) Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին «Կամիր գլխարկ», «Ձյունիկ»․ Փաշինյանը հատիկ առ հատիկ թվարկում է մանկապարտեզներում արված աշխատանքները (video) Դատարանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշումն անօրինական է համարել. Րաֆֆի Ասլանյան Ֆիդանը հնարավոր է համարել թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am