Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ և ոչ մի այլ լպրծուն կենդանի չեն պլստալու․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

Նախօրեին հրապարակել էի տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել եմ իմ միջազգային գործընկերներին, և ահա ես եմ հայտնվել Կառավարության թիրախում:
Ներկայացնելով ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը, որոնք խստորեն արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը, ընգծել էի, որ դա իշխանությունն արել է և ակնկալել էի գործողություններ։
Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ:
Իմ քաղաքական գործունեության արդյունքում, այդ գրություններից հետո, ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը: Նա ոչ միայն իր սոցիալական էջում, այլև` իր հետ փոխկապակցված կայքերում իմ հասցեին տարածել է ոչ միայն վիրավորական և անհիմն պնդումներ, այլև` հրապարակել է բացարձակ ՍՈւՏ պատմություն, թե իբր ես տարիներ առաջ ապօրինի ձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ և այն փոխանցել Սերժ Սարգսյանին։
Բայց, քանի որ
• Ես չեմ մասնակցել որևէ նման հանդիպման, հետևաբար չէի կարող իրականացնել ապօրինի ձայնագրություն (թեև իմ տեսակը չէ գաղտնի ձայնագրություններ անելը)
• Սկսած 2019 թվականից երկու տարի շարունակ ես չեմ մասնակցել ՔՊ խմբակցության («Իմ քայլը») նիստերին՝ ցանկացած արտահոսքի մեղադրանքներից խուսափելու համար։
Հետևաբար`
Այսօր դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` ՊԱՀԱՆՋԵԼՈՎ նախաձեռնել վարույթ և քննությամբ պարզել՝
1. Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը` ո՞վ կամ ովքե՞ր են այն իրականացրել, ե՞րբ և ի՞նչ պայմաններում։
2. Ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը և ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը։
3. Հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ ՍՈւՏ ՄԱՏՆՈւԹՅԱՆ հատկանիշներով։
Ես շարունակելու եմ հետևել այս գործընթացին և, ինչպես միշտ, հանրայնորեն կիսվել զարգացումներով ու արդյունքներով։
Նիկոլ Փաշինյանը, նրա ֆեյքը կամ ֆեյքերը չեն կարող ինձ վերագրել արարքներ, որոնք ՉԵՄ ԱՐԵԼ:
Թող իրավապահները պարզեն ճշմարտությունը. ոչ մի մուկ, ոչ մի ձուկ և ոչ մի այլ լպրծուն կենդանի չեն պլստալու:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈւՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Էս ո՞նց «պլինդուզի տակի բոմժերը» դարձան միլիոնատերեր․ Նաիրա Զոհրաբյան (video) «Խելագարվելու բան ա, մարդկանց տանջում ենք»․ Փաշինյանը «ներվայնացավ» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Ալիևը հայ ժողովրդի վրա «նալոգ են» դրել․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չէ, ով ուզում է լինի, պարոն Միհրանյա՛ն, Դուք գալու եք Հայաստան ու Ձեզ դիմավորելու ենք․Աղեկյան (video) Նողկալի Ռոբերտ Ամիրխանյա՛ն, էդ ո՞նց էիր «պառկել Աննայի ոտքերի տակ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ոչ ոք «Օրեշնիկին» խփելու շանս չունի, իմ որոշմամբ է այն արտադրվում․ Պուտին (video) Զվարթնոց օդանավակայանում Անդրանիկ Միհրանյանի նկատմամբ սարսափելի ապօրինություն է եղել․ Դիլբարյան (video) Գյումրեցիները խոսում են՝ Նիկոլից ու իր ՔՊ-ականներից զզվելու մասին, ի՞նչ է ասում նորանշանակ մարզպետը (video) «Հայաստանն արդեն հանձնող» Նիկոլը դեռ բանակից է խոսում․․․ (video) Ո՞վ ես դու Փաշինյա՛ն, որ թույլ չտաս՝ Անդրանիկ Միհրանյանը մուտք գործի Հայաստան․ Հարութ Սասունյան (video) #ՈԻՂԻՂ․ Պատերազմ է լինելու․ Ալիեւն ասաց՝ ի՞նչ է Նիկոլը իրեն խոստացել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր գերիներին խոշտանգող Ալի՛և, հիշի՛ր՝ ինչպես իրեն վնաս տվեց Հիտլերը՝ հասկանալով ինչ է իրեն սպասվում (video) Իրանի նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Կահիրե 300 000 ադրբեջանցիներ դիմու՞մ են ներկայացրել Փաշինյանին․ Ավանեսյանի պատասխանը (video) Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով Քարի գլխին մեծ քար են դնում ու բացում անում․ էս ի՞նչ կուլտուրա է․ Փաշինյան (video) Վարչապետի ավտոշարասյան վրաերթի գործով նոր որոշում կա #ՈՒՂԻՂ․ «Տավարի ցավ», մսավաճառների տավարի միսն ու՞ր տարար․ Սոնա Աղեկյան (video) Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան «Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ «Էդ շան» անունը չեմ ուզում տալ, դա հավաքական մերժված կերպարն է․ Անդրանիկ Թևանյան (video) Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին «Կամիր գլխարկ», «Ձյունիկ»․ Փաշինյանը հատիկ առ հատիկ թվարկում է մանկապարտեզներում արված աշխատանքները (video) Դատարանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշումն անօրինական է համարել. Րաֆֆի Ասլանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am