21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․

«Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի վարչախմբի հլու- հնազանդ գործիք ադրբեջանի գլխավոր դատախազությունը, որը ալիևյան հանցագործությունները և՛ հայերի, և՛ իրենց բռնազավթած տարածքների ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հենց ադրբեջանցների հանդեպ գործած ապօրինությունները կոծկող, շինծու մեղադրանքներ հորինող ու մարդկանց կործանող խամաճիկների թատրոն է, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության։

Սույն հաղորդագրությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ըստ իրենց դատախազություն կոչվածի մամուլի ծառայության հաղորդագրության՝ գուժելով ադրբեջան կոչվող ֆաշիստական պետության 21-րդ դարի ամենամեծ հանցագործության հերթական շրջափուլը․Արցախի Հանրապետության ղեկավարների դեմ իրենց պատժիչ «գործի» դատարան տեղափոխելը։

Պարզվում է, որ Արցախի Հանրապետության մեր հերոսները, որոնք ազգային-ազատագրական պատերազմ են մղել ցեղասպան, զավթիչ ադրբեջանական իշխանության դեմ հանուն իրենց ազգային ինքնորոշման և հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի ՝ ահաբեկիչներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում բազմահազար գործակիցներ են ունեցել, նրանց հայտնաբերելու գործում ալիևի խամաճիկները դժվարություններ են արձանագրում, ուստի «ղեկավարվելով սույն քննչական գործի առնչությամբ նշված դրվագներում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ ԱՀ գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այսպիսի առաջարկ է արվում, հակահարված է պետք, բայց կհետևի՞ այն, ինչպիսին կլինի՞․․․Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և մնացյալներին ցմահ ազատազրկմամբ են սպառնում, բայց այդ ցմահ դատապարտումը Հայաստանում բոլորիս է վերաբերում։ Սա գիտակցելու և լրջագույն դիվանագիտական, քաղաքական, իրավական պայքարի, հակահարվածի ժամանակն է։


Հիմա արդեն պարզ կլինի՝ ով ինչ է ընդունակ, և 21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու»։

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ վարչապետ Հենց հիմա մանդատս կդնեմ, եթե ապացուցեք, որ ծրարով գումար եմ ստացել. Աննա Գրիգորյան Ովքեր են Էրդողանի եղբայրները Թող ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա․ Միրզոյանի պատասխանը Լավրովին Պատասխան Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ. Տ. Սերոբ քահանա Ազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am