Կատուների սադիստն Ազգալդյանի արձանը պղծողն է և ջերմեռանդ նիկոլական․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Մենք նախօրեին հրապարակում ունեինք, որ մի տղամարդ մասնատում է կատուներին՝ ձեռք-ոտք-գլուխ պոկում եւ նետում Մաշտոցի 49 հասցեի բնակիչների տների առաջ։ Զրուցել էինք շենքի բնակիչ Լուսինե Հասրաթյանի հետ, ով ասել էր, որ Կարեն Խ․-ն, ով տաքսի է վարում եւ ում մեկ ամիս առաջ ԴԱՀԿ-ն վտարել է իրենց շենքից՝ պարտքի դիմաց բռնագրավելով բնակարանը, որոշել է պատժել հարեւաններին՝ նա անդամահատում է կատուների վերջույթները եւ դիերը նետում բնակիչների դռների առաջ․ «Ասել է՝ բոլորիցդ վրեժ եմ լուծելու։ Հավանաբար, հոգեբանական խնդիրներ ունի, նաեւ կատուների նկատմամբ մանիակալ վերաբերմունք ունի։ Չես հասկանում` ուտում է, սպանում է»։ Շենքի բնակիչները բազմիցս տեսել են, որ նա կատուները ձեռքին բռնած մտնում է շքամուտք, դուրս գալիս ու անշնչացած կատվին մի կողմ նետում։ Նրանք քանիցս դիմել են ոստիկանություն, սակայն նրան տանում են՝ մի քիչ պահում, բաց թողնում։ Բնակիչներն ասում են՝ ինքը բողոքներ է գրում բոլորի վրա՝ բնակիչների, ոստիկանների, դա է պատճառը, որ չեն պատժում։

Հրապարակման ժամանակ մենք չգիտեինք ում մասին է խոսքը եւ պահելով էթիկայի կանոնները՝ «սադիստի» անունը լրիվ չէին գրել, քանի որ նրա հետ չէր հաջողվել խոսել։ Հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել կենդանասերների շրջանում եւ մեզ օգնեցին գտնել կատուներին տանջամահ անողին։

Պարզվում է, Կարեն Խաչատրյանը ժամանակին հայտնի է դարձել նրանով, որ ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին է պղծել: Մենք ժամանակին նրա արարքի մասին հրապարակում ենք արել. «Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ` հող է գրավե՞լ, սպանություննե՞ր է արել. Նիկոլ Փաշինյանի համակիր» վերնագրով:

Նա Ազգալդյանի արձանի նկատմամբ իր վանդալիզմը բացատրել էր այսպես. «Արձանը կոտրել եմ, լավ եմ արել, դրա ու դրա նմանների երեսից տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը...նրա ու նրա նմանների երեսից է մեր ազգն էս օրին հասել», հայտարարել էր. «Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», նա ոչ մի մեղք չունի՝ «մեղավորը 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին` Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ»:

2022 թ. հունիսին, երբ ընդդիմությունը պայքարի հերթական փուլն էր իրականացնում, Կարեն Խաչատրյանը, արձանը պղծելուց հետո, «Հրապարակի» հետ զրույցում ասում էր. «Ես ուզում եմ Ադրբեջանի քննչական մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք զբաղվեն իմ բոլոր բողոք-դիմումներով: Վստահ եմ՝ նրանք արդար գործողություններ կկատարեն: Վատ չէր լինի, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հրավիրեինք Հայաստան: Ադրբեջանի իրավապահները միայն կարող են Հայաստանում կարգ ու կանոն հաստատել, Ֆրանսիայի հրապարակը մաքրել էդ ընդդիմությունից: Փաշինյանն արդար մարդ ա, ես նրա գործողություններում և ամեն ինչում արդարություն եմ տեսնում: Մարդուն չեն թողնում իրականացնել իր արդար աշխատանքը»:

դիտվել է 844 անգամ
Լրահոս
Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ վարչապետ Հենց հիմա մանդատս կդնեմ, եթե ապացուցեք, որ ծրարով գումար եմ ստացել. Աննա Գրիգորյան Ովքեր են Էրդողանի եղբայրները Թող ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա․ Միրզոյանի պատասխանը Լավրովին Պատասխան Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ. Տ. Սերոբ քահանա Ազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am