Պետք է արհամարհել այն «մտավորականին», ով իր ժողովրդի համար ճակատագրական պահին անարժան է գտնվում իր վաստակին․ Ֆարմանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը գիտեին. նախագահ Սարգսյանի հետ իրենց ուզած պահին ու իրենց ուզած հարցի շուրջ կարող էին զրուցել կամ տեսակցել միայն, այսպես կոչված, անվանի մտավորականները՝ գրողներ, կոմպոզիտորներ, անվանի գիտնականներ, երաժիշտներ, բժիշկներ, քանդակագործներ, անվանի սպորտսմեններ, խմբագիրներ և այլն: Մեր ժողովրդին ճանաչում ու հարգանք բերած մարդիկ: Ավելորդ է ասել՝ հիմնականում անձնական խնդիների շուրջ, թեև համազգային օրակարգով փաթեթավորված: Որքան գիտեմ, նույն պրակտիկան եղել է նաև 1-ին ու 2-րդ նախագահների օրոք:


Ինձ համար այդ ողջ կաստայի խորհրդանիշը Զորի Բալայանն էր: Ես չգիտեմ, թե ուր է ու ինչ է անում Զորի Բալայանը 2018 թ. հետո: Ինչ է մտածում հատկապես 2020 թ. հետո:

Ու 2023 թ. հետո:

 

 

Զզվանքը քիչ է: Թքել է պետք այն «մտավորականի» դեմքին, մոռանալ ու արհամարհել նրան, ով թաքնվելով իր մասնագիտական երբեմնի վաստակի թիկունքում, իր ժողովրդի համար ճակատագրական պահին անարժան է գտնվում նախ իր վաստակին ու ապա մտավորականի բարձր առաքելությանը: Դադարում է հասարակության աչքում լինել կատարելատիպ: Դադարում է լինել ՄԱՐԴ: Դադարում է լինել ՔԱՂԱՔԱՑԻ:

Դադարում է ՄՏԱԾԵԼ:

Հայաստանի հաջորդ իշխանությունը, գրավոր համոզիչ հիմնավորմամբ, այս անիմատ ու ձրիակեր կաստայի բոլոր զորիբալայաններին ու ռոբերտամիրխանյաններին, անգամ հետմահու, պետք է զրկի պետական բոլոր տեսակի արտոնություններից՝ կոչումներից մինչև թոշակներ, պարգևներ ու բոլորի աչքերից հեռու տեղի ունեցած անձնական հատկացումներ: Ու դա ամենակարևորը չէ: Սերունդների հիշողության մեջ հարյուր եղանակով՝ քարոզչությունից մինչև քանդակային հավերժացում, այս մարդիկ պետք է անձնապես դաջվեն իբրև իրենց բարձր առաքելությունն ուրացած դավաճաններ:

Կարդացեք Ժյուլյեն Բենդայի «Ինտելեկտուալների դավաճանությունը» կոթողային գիրքը: Այն ֆրանսիացի զորիբալայանների ու ռոբերտամիրխանյանների մասին է: Միշտ արդիական»:

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ վարչապետ Հենց հիմա մանդատս կդնեմ, եթե ապացուցեք, որ ծրարով գումար եմ ստացել. Աննա Գրիգորյան Ովքեր են Էրդողանի եղբայրները Թող ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա․ Միրզոյանի պատասխանը Լավրովին Պատասխան Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ. Տ. Սերոբ քահանա Ազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am