Այդ կետը ոչ միայն հակասում է միջազգային նորմերին, այլև չի կարող երաշխիք համարվել. Գևորգ Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս ամբողջովին չհամաձայնեցված 3 կետերից մեկն է) բնավ նոր չէ: Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հանդես եկավ մի կատարյալ անհեթեթ հայտարարությամբ, թե իբր փորձագետների հաշվարկներով ադրբեջանին պատճառվել է 50 մլրդ դոլարի վնաս, և եթե այդ գումարը չտրվի, իրենք պատրաստ են բավարարվել համարժեք տարածքային զիջումներով:
Այս թեզը հետագայում հրապարակավ նաև էրդողանի կողմից հավանության արժանացավ:
Հ.Գ. Այդ կետը ոչ միայն հակասում է միջազգային նորմերին, այլև չի կարող երաշխիք համարվել, ցանկացած կողմ ցանկացած պահի կարող է անարգել շրջանցել այդպիսի անհիմն պայմանավորվածությունը ....»,- գրել է Գևորգ Դանիելյանը։