«Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել ռուսների կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմն ու Դոնբասը, ուստի հույսը դնում է միջազգային դիվանագիտության և Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումների վրա»,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է le Parisien-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, գրել են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նախագահը մերժել է Ղրիմից և Դոնբասից ամբողջապես հրաժարվելու հնարավորությունը, «քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ»։
«Դե ֆակտո, այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության կողմից դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպելու Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ քննադատել է Պուտինի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումը։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պուտինյան Ռուսաստանը ահաբեկում է բոլորին։ Նա վայելում է անպատժելիությունը։ Մեզ պետք է ուժեղ Ամերիկա և ուժեղ Եվրոպա՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու և այս պատերազմը դադարեցնելու համար»,- հավելել է Զելենսկին։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը