Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ VGTRK-ին և RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ․ «Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխել իր սահմանադրությունը, քանի որ սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ, որտեղ Լեռնային Ղարաբաղը հայտարարված է Հայաստանի մաս։ Ուստի, սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ։ Դրանք ուղղակի օբյեկտիվ պայմաններ են»,-
Բաքվի երկրորդ պայմանը, ըստ Ալիևի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։
Իլհամ Ալիևին Հայաստանի հետ արդար, կայուն, հարատև խաղաղություն պետք չէ, նրան պետք է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որպեսզի անընդհատ Հայաստանից զիջումներ, տարածքներ պոկի, որպեսզի աղքատության, անիրավության մեջ գոյատևող Ադրբեջանի բնակչությանը ինքը շարունակ ներկայանա որպես հաղթող ղեկավար, այդ կերպ Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղի սոցիալական հիմնահարցերից։ Ադրբեջանը չի հաղթել Արցախում, Ալիևը այդ հաղթանակը միլիարդավոր դոլարներով գնել է։ Այդ պատճառով նա պատանդ է պահում Արցախի ղեկավարներն, որպեսզի նրանք ազատության մեջ հայտնվելով՝ չպատմեն Արցախի վերաբերյալ գործարքի մասին։ Ալիևը վախենում է այն Հայաստանից, որ Նիկոլ Փաշինյանից հետո է լինելու։ Նա ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել Հայաստանը՝ որպես պետություն, քանզի մահացու վախենում է ռևանշից։ Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ինչ-որ թուղթ ստորագրվի՝ խաղաղության պայմանագիր անվամբ, այն չի գործելու, քանզի պայմանագրի 17 կետերն ունենալու են բազում ենթակետեր, որոնք վեճերի առիթ են դառնալու։ Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հեղինակավոր միջնորդ կազմակերպություն կամ երկիր չկա, ո՞վ է հետևելու, որ պայմանագիրն իրականացվի։ Կարող ենք ունենալ նոր գործարք Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ Դուշանբեի վերելակի նման թաքուն պայմանավորվածություն՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը․ Զելենսկի Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից Բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել «Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ…». Շարմազանով Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան Արա՛, ու՞մ եք հետաքրքիր դուք, ամուսնացած եք, թե ինչ եք․․․ պատերազմի մասնակից (video) Էս ի՞նչ էր եղել․ բարբարոսների նման հարձակվեցիք մսավաճառների վրա․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, քո թիկնապահները մի օր քեզ ձերբակալելու են ու հանձնեն մեզ․ Գրիգորի Պետրոսյան (video) Ձեր «շնածին աղբաբերանով» չհամարձակվեք խոսել գերիների մասին (video) ՀՖՖ-ի բոլոր միջոցառումները կխափանենք ու կտրուկ գործողության կգնանք, պիտի հրաժարական տան (video) «Անիքնասե՛ր, լափի համար ապրող եք դարձել․․․մի լաթի կտոր տեսնու՞մ եք՝ ինչ է անում»․ պատերազմի մասնակից (video) Էս ոչնչություն գոյանքն ո՞վ է, որ Բաքվում պահվող մեր գերիների մասին մտածի․․․ Խաչիկ Մանուկյան (video) «Էն նեռվայնացնող կտորն ու՞ր ա»․ Փաշինյանը՝ Բայանդուրում է (video) Մեծ պարազիտ կա, պայմանավորված խաղերի դափնիները հասնում են ՀՖՖ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև տարեվերջ Ադրբեջանն ու Թուրքիան նոր էսկալացիա կանեն Հայաստանի դեմ․ Մանուել Մանուկյան (video) ԱՄՆ Սենատ է ներկայացվել Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է Ալիևը խոսել է, Կառավարությունն ու ԱԳՆ-ն լուռ են, Փաշինյանն ու կինը մեկնել են Գյումրի «Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am