ԱՄՆ Սենատ է ներկայացվել Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ

Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվեղ հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։

Մեկնաբանելով բանաձևի նախագծի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի և Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձևի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության ևս մեկ նշան: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները և կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձևը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության և արդարության ամուր շրջանակ»:

Բանաձևի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նկատել է. «Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային էներգիայի պատճառով, բայց Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։

Ներկայացված բանաձևով մասնավորապես առաջարկվում է՝

Արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։
Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկում։
Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։
Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակմանը,
Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։
Բանաձևի տեքստում հատուկ անդրադարձ կա հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկյան միջնորդություն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։
Բանաձևի տեքստում նաև ընդգծում է՝ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքները՝ ինչպես այս, այնպես և համանման այլ բանաձևերի շուրջ, հնարավորինս մեծ կոնգրեսական աջակցություն ապահովելու և առաջիկայում դրանց ընդունմանը հասնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից Բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել «Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ…». Շարմազանով Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան Արա՛, ու՞մ եք հետաքրքիր դուք, ամուսնացած եք, թե ինչ եք․․․ պատերազմի մասնակից (video) Էս ի՞նչ էր եղել․ բարբարոսների նման հարձակվեցիք մսավաճառների վրա․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, քո թիկնապահները մի օր քեզ ձերբակալելու են ու հանձնեն մեզ․ Գրիգորի Պետրոսյան (video) Ձեր «շնածին աղբաբերանով» չհամարձակվեք խոսել գերիների մասին (video) ՀՖՖ-ի բոլոր միջոցառումները կխափանենք ու կտրուկ գործողության կգնանք, պիտի հրաժարական տան (video) «Անիքնասե՛ր, լափի համար ապրող եք դարձել․․․մի լաթի կտոր տեսնու՞մ եք՝ ինչ է անում»․ պատերազմի մասնակից (video) Էս ոչնչություն գոյանքն ո՞վ է, որ Բաքվում պահվող մեր գերիների մասին մտածի․․․ Խաչիկ Մանուկյան (video) «Էն նեռվայնացնող կտորն ու՞ր ա»․ Փաշինյանը՝ Բայանդուրում է (video) Մեծ պարազիտ կա, պայմանավորված խաղերի դափնիները հասնում են ՀՖՖ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև տարեվերջ Ադրբեջանն ու Թուրքիան նոր էսկալացիա կանեն Հայաստանի դեմ․ Մանուել Մանուկյան (video) ԱՄՆ Սենատ է ներկայացվել Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է Ալիևը խոսել է, Կառավարությունն ու ԱԳՆ-ն լուռ են, Փաշինյանն ու կինը մեկնել են Գյումրի «Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am