«Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին

Առևտրով զբաղվող քաղաքացին պնդում է, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը նշել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։

«Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,- ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել:

ՆԳՆ-ն հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել:

«Դեկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ահազանգից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին կատարած ստուգայցի ժամանակ հայտնաբերել են, որ նշված անձը զբաղվում է ապօրինի առևտրով: Վերջինս խոչընդոտել է վերոհիշյալ աշխատակիցների գործողություններին, ուստի հասարակական կարգ ապահովելու համար հրավիրվել են ոստիկանության ծառայողներ: Նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, մտել է բեռնատար ավտոմեքենայի տակ, խոչընդոտել ավտոմեքենայի տեղաշարժին, ուստի ենթարկվել է վարչական ձերբակալման և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից ուսումնասիրվել են նաև տեսագրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 240 անգամ
Լրահոս
ՀՖՖ նախագահը պետք է հրաժարականի դիմում գրի, դրան հասնելու համար ռադիկալ քայլերի կդիմենք. ֆան-ակումբների անդամներ Ուկրաինան այժմ չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը․ Զելենսկի Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից Բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել «Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ…». Շարմազանով Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան Արա՛, ու՞մ եք հետաքրքիր դուք, ամուսնացած եք, թե ինչ եք․․․ պատերազմի մասնակից (video) Էս ի՞նչ էր եղել․ բարբարոսների նման հարձակվեցիք մսավաճառների վրա․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, քո թիկնապահները մի օր քեզ ձերբակալելու են ու հանձնեն մեզ․ Գրիգորի Պետրոսյան (video) Ձեր «շնածին աղբաբերանով» չհամարձակվեք խոսել գերիների մասին (video) ՀՖՖ-ի բոլոր միջոցառումները կխափանենք ու կտրուկ գործողության կգնանք, պիտի հրաժարական տան (video) «Անիքնասե՛ր, լափի համար ապրող եք դարձել․․․մի լաթի կտոր տեսնու՞մ եք՝ ինչ է անում»․ պատերազմի մասնակից (video) Էս ոչնչություն գոյանքն ո՞վ է, որ Բաքվում պահվող մեր գերիների մասին մտածի․․․ Խաչիկ Մանուկյան (video) «Էն նեռվայնացնող կտորն ու՞ր ա»․ Փաշինյանը՝ Բայանդուրում է (video) Մեծ պարազիտ կա, պայմանավորված խաղերի դափնիները հասնում են ՀՖՖ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև տարեվերջ Ադրբեջանն ու Թուրքիան նոր էսկալացիա կանեն Հայաստանի դեմ․ Մանուել Մանուկյան (video) ԱՄՆ Սենատ է ներկայացվել Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է Ալիևը խոսել է, Կառավարությունն ու ԱԳՆ-ն լուռ են, Փաշինյանն ու կինը մեկնել են Գյումրի «Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am