Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջողակ կանանց ու տղամարդկանց հետ մեկ միլիոն դրամով ընթրելուց հետո վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է զարգացնել ձեռք բերված հաջողությունը` հիմա էլ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Ամանորից առաջ մեծ վիճակահանություն է կազմակերպում, ինչը, պարզ ասած` «ռեկետի» դասական օրինակ է:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է. «Մոտենում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամանորյա մեծ վիճակահանության ամփոփումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին: Վիճակահանությունն ուղիղ եթերով կհեռարձակվի Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով:

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը»:

Ի՞նչ վիճակահանություն է սա, ո՞ր ոլորտներին են ուղղվելու այդ գումարները, ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ խնդիրների համար են նորից փող հավաքում: «Հրապարակն» այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից: Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը նշեց.

– Իսկությամբ, խոսքը վիճակահանության տոմսերի մասին է, բայց քանի որ արժեքները տարբեր են` 500 հազար դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ, հասույթները պետք է ուղղվեն հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի համար: Ունենք ահագին ծրագրեր:

– Վիճակահանությանը մասնակցած քաղաքացիները, ովքեր վճարել են 500 հազար, 1 մլն եւ 1,5 մլն դրամ, չե՞ն մասնակցելու վիճակահանությանը: Որտե՞ղ է այն լինելու:

– Չէ: Մենք ուղիղ եթերով ենք կազմակերպելու վիճակահանությունը, հետո օր ենք նշանակելու, որպեսզի հաղթողներին հանձնենք իրենց նվերները: Անշուշտ, ոչ բոլորն են հաղթելու: 500 հազար դրամանոց խմբից` 3-4 հոգի, նույնը` 1 մլն-ի խմբից եւ 1,5 մլն-ի խմբից:

– Ի՞նչ նվերներ են շահելու մասնակցողները:

– Նկարներ` հռչակավոր նկարիչներից, արվեստի տարբեր գործեր, ոսկյա զարդեր, բժշկական փաթեթ` «Նաիրի» բժշկական կենտրոնից` մեկ տարվա համար, ճամփորդության տոմս, ամեն խմբի համար՝ զանազան: Մենք մեր բոլոր հասույթներն ուղղելու ենք ծրագրերին, այս վիճակահանության նպատակը դա է: Որպես շնորհակալություն՝ նաեւ նվերներ կհանձնվեն:

– Իսկ ինչո՞ւ վիճակահանության մասնակիցներին չեք հրավիրում:

– Որովհետեւ այդքան մարդ` 250, չենք կարող կանչել: Հետո հաղթողների համար նվերների հանձնման արարողություն կանենք: Վճարումը կատարողները մեր աջակիցների ցանկի մեջ կլինեն, կապ կստեղծենք հետագայում:

– Ովքե՞ր են մասնակիցները:

– Բավականին շատ են»։

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
«Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ «Ոչ մի չոբանի շուն, ոչ մի թուրքի շուն չի կարող մեր հայրենիքը մեզանից խլել»․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում, իրար վրա դանոս գրելով, փորձում են փրկվել․ Արամ Սարգսյան (video) 4 զինծառայող մաhացել էր, 18-ը՝ վնաuվածք ստացել․ ՊՆ «Ուրալի» վթարի գործով նոր մանրամասներ Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու Ասադը մերժել է Պուտինի միջնորդությունը․․․ ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում․ Հայկ Այվազյան (video) Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման․ Սերգեյ Մելքոնյան ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am