Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել

«Հրապարակը» գրում է․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի նոյեմբերի 23-30-ը մեկնել էր ԱՄՆ՝ Լոս Անջելես, որի արդյունքում ինչ-որ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Երեւանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ասել էին, որ Ավինյանի 9 հոգանոց պատվիրակության այցը Լոս Անջելես երեւանցիների վրա «նստել» է 20 միլիոն 257 հազար դրամ, որը համարժեք է մոտ 50 հազար ԱՄՆ դոլարին։ Ըստ այդ պատասխանի, մոտ 5 միլիոնը գիշերակացին է հատկացվել, 3 միլիոնը՝ օրապահիկին, եւ 12 միլիոն 465 հազարը Երեւանի բյուջեից հատկացվել է 9 անձի գնալ-գալու համար։

Սակայն պարզվում է, որ սա ողջ իրականությունը չէ, Երեւանի քաղաքապետարանը թաքցրել է ծախսերի մի մասը՝ մոտ 10 միլիոն դրամով պակաս ներկայացնելով։ «Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացված է, թե եւս 10 միլիոնն ինչի վրա է պետական բյուջեից ծախսվել։

Օրինակ, Ավինյանը ճաշկերույթ է կազմակերպել Լոս Անջելեսում՝ իր եւ այնտեղի բարձրաստիճան հյուրերի համար, որը քաղաքապետարանը ծախս չէր համարել եւ առաջին պատասխանում չէր ընդգրկել։ Տեխնիկական բնութագրում նշված է․ «Պաշտոնական ընդունելություն՝ պաշտոնական ճաշի եւ պաշտոնական ընթրիքի տեսքով, Լոս Անջելես քաղաքի բարձրակարգ ռեստորաններում՝ նոյեմբերի 23-30-ը, մինչեւ 20 անձի համար (նախուտեստներ, աղցաններ, մինչեւ 3 տաք կերակրատեսակ, աղանդեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ, սուրճ, թեյ, սրահի պատշաճ ներկայանալի տեսք, սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանող խոհանոց եւ սպասարկող անձնակազմով)։ Ընթրիքների եւ ճաշի ժամանակ առանձնացված սրահների ամրագրում»։

Պարզվում է, որ Ավինյանն ուղեւորության ընթացքում նաեւ թանկարժեք մեքենայով է շրջել` Chevrolet մակնիշի։ Գնման պայմաններում անգամ նշել են, որ մեքենան պետք է լինի մուգ գույնի, ապակիները լինեն թույլատրելի աստիճանի մգեցված, վարորդն էլ՝ համապատասխան փորձ ունեցող։ Ի դեպ, Chevrolet trax-ն Ավինյանի սիրելի մեքենաներից է։

Այդ հավելյալ 10 միլիոն դրամի մեջ են ներառվել նաեւ նվերներ՝ Ամերիկայի «բարեկամների» համար․ Արգիշտի Ա հուշաքանդակ՝ 1 հատ, «Երեւան» կոնյակ՝ 11 հատ, մետաքսե շարֆեր՝ 7 հատ, եւ լուսանկարչական ծառայություն։

Այս ծառայությունների մատուցումը Երեւանի քաղաքապետարանը պատվիրել է նույն՝ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ին, որը նաեւ այս ուղեւորության թանկարժեք ավիատոմսերի մատակարարն էր եւ քաղաքապետարանի սիրելի գործընկերը։ Ամենայն հավանականությամբ, այս ընկերությունը փոխկապակցված է որեւէ իշխանական պաշտոնյայի հետ կամ էլ որոշակի կապեր ունի հենց Ավինյանի հետ։

Ի՞նչ է ստացվում․ որ Ավինյանի՝ Լոս Անջելես այցը երեւանցիների վրա արժեցել է ոչ թե 50, այլ մոտ 70 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի պատվիրակության տված ընթրիքների ու նվերների, վարձած մեքենայի եւ ուղեւորության այլ մանրամասներ, իհարկե, չեն հրապարակվել, չնայած լուսանկարչական ծառայություններ էլ են գնվել: Գուցե միայն իրենց արխիվի համա՞ր են լուսանկարվել։ Ի դեպ, հայկական միջավայրում ընդունված է, որ սովորաբար հյուրընկալող կողմն է ընթրիք տալիս, ռեստորան հրավիրում: Այս պարագայում Տիգրան Ավինյանը հասել է օվկիանոսից այն կողմ, ոչ մի նշանակալից պաշտոնյայի հետ չի հանդիպել, առանձնապես լուրջ պայմանավորվածություններ ձեռք չի բերել, պայմանագրեր չի կնքել, դեռ մի բան էլ ամերիկացիներին նրանց երկրում պատիվ է տվել ու վերադարձել: Եվ այդ ամենը՝ Երեւանի բյուջեի հաշվին:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Մինչև տարեվերջ Ադրբեջանն ու Թուրքիան նոր էսկալացիա կանեն Հայաստանի դեմ․ Մանուել Մանուկյան (video) ԱՄՆ Սենատ է ներկայացվել Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է Ալիևը խոսել է, Կառավարությունն ու ԱԳՆ-ն լուռ են, Փաշինյանն ու կինը մեկնել են Գյումրի «Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ «Ոչ մի չոբանի շուն, ոչ մի թուրքի շուն չի կարող մեր հայրենիքը մեզանից խլել»․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում, իրար վրա դանոս գրելով, փորձում են փրկվել․ Արամ Սարգսյան (video) 4 զինծառայող մաhացել էր, 18-ը՝ վնաuվածք ստացել․ ՊՆ «Ուրալի» վթարի գործով նոր մանրամասներ Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու Ասադը մերժել է Պուտինի միջնորդությունը․․․ ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում․ Հայկ Այվազյան (video) Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման․ Սերգեյ Մելքոնյան ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am