Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում, իրար վրա դանոս գրելով, փորձում են փրկվել․ Արամ Սարգսյան (video) 4 զինծառայող մաhացել էր, 18-ը՝ վնաuվածք ստացել․ ՊՆ «Ուրալի» վթարի գործով նոր մանրամասներ Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու Ասադը մերժել է Պուտինի միջնորդությունը․․․ ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում․ Հայկ Այվազյան (video) Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման․ Սերգեյ Մելքոնյան ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am