Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության վերջին հայտարարությունը, թե իրեն ցմահ ազատազրկում սպառնացող 45 կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, խորապես մտահոգիչ է։

Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է, որի նպատակն է ոչ միայն հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին, այլև միջազգային ուշադրությունը շեղել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործություններից։

Ռուբեն Վարդանյանի ողջ գործունեությունն Արցախում ուղղված էր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի, դաժան զրկանքների, էթնիկ զտումների և ռազմական ագրեսիայի ենթարկված բնակչության կենսական կարիքների լուծմանը։ Աջակցությունը ներառում էր սննդի մատակարարում, առողջական խնդիրների և այլ հիմնական կարիքների անհապաղ լուծումներ, ինչի մասին վկայում են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։

Միջազգային հանրությունը չպետք է լռի մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների առջև։ Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև արդարության, միջազգային իրավունքի, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով ամրագրված հիմնարար իրավունքների ու ազատությունների դեմ։

Հրամայական է, որ ժողովրդավարական աշխարհը վճռական քայլեր ձեռնարկի արդար դատավարություն, միջազգային դիտորդների ներկայություն և դատական գործընթացի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաև Հայաստանի և ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ու պետություններին խստորեն դատապարտել Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազտազրկումը և իրենց աջակցությունը հայտնել նրան և Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ նրա ամենահայտնի մարդասերներից մեկը հետապնդվում է արդարության և արժանապատվության պայքարի համար:

«Մենք ենք մեր սարերը», Զարգացման գործակալության ՀԿ

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի որպես պետության չեզոքացումն է Ալիևը խոսել է, Կառավարությունն ու ԱԳՆ-ն լուռ են, Փաշինյանն ու կինը մեկնել են Գյումրի «Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին Նիկո՛լ, ինչքան էլ «թուրքի շներն Ամերիկայից իմ վրա հաչան»,մեկ է՝ խոսելու եմ գերիների մասին․ Թովմասյան (video) Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել․ Պարույր Հովհաննիսյան Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ «Ոչ մի չոբանի շուն, ոչ մի թուրքի շուն չի կարող մեր հայրենիքը մեզանից խլել»․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում, իրար վրա դանոս գրելով, փորձում են փրկվել․ Արամ Սարգսյան (video) 4 զինծառայող մաhացել էր, 18-ը՝ վնաuվածք ստացել․ ՊՆ «Ուրալի» վթարի գործով նոր մանրամասներ Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու Ասադը մերժել է Պուտինի միջնորդությունը․․․ ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում․ Հայկ Այվազյան (video) Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման․ Սերգեյ Մելքոնյան ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am