ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

Միացյալ Նահանգների սենատորներ Գարի Փիթերսը և Բիլ Քեսիդին ներկայացրել են համապարփակ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները՝ կոչ անելով նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ հավելելով, որ սենատորներն իրենց բանաձևում կոչ են անում նաև արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և հաստատել արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և պաշտպանված վերադարձի իրավունքը։

Երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումներն էթնիկ զտումներ են։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և շրջափակումն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումը ճանաչում է որպես էթնիկ զտում։

Բանաձևը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ոտնահարմանը:

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ունենան, իսկ Ադրբեջանի հետագա ագրեսիան պետք է զսպվի։

Բանաձևը նախատեսում է մարդասիրական օգնություն՝ արձագանքելու Հայաստանում փախստականների ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանության հետևանքով։ Բանաձևը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին համակարգել միջազգային ջանքերն այս ուղղությամբ։

Բանաձևում խոսվում է 907-րդ հոդվածի կիրառման մասին, որի համաձայն՝ պետք է արգելվի Միացյալ Նահանգների ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Բանաձևի հեղինակները նշում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության անհրաժեշտության մասին՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան անվտանգության գործընկերությունը, քանի որ Հայաստանն ամրապնդում է իր կապերն արևմտյան դաշնակիցների հետ։

Բանաձևը կոչ է անում նաև դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկել՝ հանուն տևական խաղաղության։ Մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ դիվանագիտությանն ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և աջակցել Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը։

Բանաձևը նաև սահմանում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։

Բանաձևը հատուկ ուշադրություն է հրավիրում տասնյակ հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության անդամների վրա, որոնք ներկայում անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից բանտարկված ԼՂ-ի նախկին ղեկավարների ճակատագիրը պետք է պատշաճ ընթացք ստանա՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների 196-րդ կոնվենցիայի, որի կողմ է Ադրբեջանը։

Բանաձևի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայ բանտարկյալների խոշտանգումների, նվաստացման և Ժնևի կոնվենցիաներով նախատեսված հիմնարար իրավունքների այլ խախտումներ թույլ տալու լավ փաստագրված պատմություն:

Բանաձևը նաև ընդգծում է, որ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի նախկին ցեղասպանագետ Խուան Մենդեսը որոշել են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի խախտում է։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video) Գյումրիի ընրությունները քանդեցին ՔՊ-ի տունը (Մամուլ) (video) Հովիկ Աղազարյանը փորձում է ՔՊ-ականներին հանել Նիկոլի դեմ (Մամուլ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am