Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան
Պարզվում է, որ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Օդի աղտոտվածության նման մակարդակի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել դիմակ և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
Պատճառները շատ են, բայց Երևանի քաղաքապետն էդ պատճառներից ընտրել է իր համար «ամենաանշառը»` «յուղ վառող» մեքենաներն ու ուզում է դրանց դեմ պայքարել:
Իհարկե, նա չի խոսելու ո´չ վայրենի շինարարության ու ոչ էլ հսկա ծառերը պստիկ սակուռաներով փոխարինելու մասին, քանի որ էդ ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է:
Հ.Գ. հիշեցնեմ, որ այս կառավարության ղեկավարը տարիներ առաջ հայտարարել էր, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը Երևանում տնկվելու է 10 միլիոն ծառ` ի խորհրդանշումն 10 միլիոն հայության միասնությանը»,- գրել է նա: