ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան

2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տևական ժամանակ է՝ այս թեման թմբկահարում են գործող կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները, հետ չեն մնում նաև քպ-ական պատգամավորները։ Մնում է հիշեցնել ԵԱՏՄ անդամակցության ակունքները։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Ն. Փաշինյանը դրա մոլեռանդ հակառակորդն էր։ 2017թ. ԱԺ «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Փաշինյանը, որ այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր, հայտարարում էր, որՀայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:

Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ.է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։ 2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։

Վեց տարի այս իշխանությունների օրոք խնդրին որևէ համակարգային լուծում չի տրվել։ Միակ «լուծումը», որ կարող էին առաջարկել՝ 2024թ. հունվարից Երևանում առանձնացված կարմիր գծերից օգտվելու վճարը բարձրացնելն էր։ Տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը՝ վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։

Իսկ զբոսաշրջիկները գալիս և գնում են «նախկինների» օրոք կառուցված տերմինալով։ «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման աշխատանքների առաջին փուլը սկսվել է 2002-ին։ Մինչև 2004-ը նորոգվել է թռիչքուղին, ղեկուղիները, իսկ երկրորդ փուլի ընթացքում (2004-2007) կառուցվել է նոր ուղևորային համալիրը, որով ժամանում և մեկնում են այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկները։

Այսօրվա իշխանությունները զբոսաշրջիկներին ընդունելու նոր «համակարգային» ծրագիր են մշակել՝ միլիոնավոր դոլարներ ծախսել տոնածառի և անհասկանալի ամանորյա ձևավորման վրա և հուսալ, որ դա նոր զբոսաշրջիկների կբերի։ Բայց տապալվել է օդանավակայի զարգացման, նոր տերմինալների կառուցման ծրագիրը։

Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։ Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։

Փաշինյանը լայվ է մտնում է Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։ Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։

Իսկ ի՞նչ են արել այս իշխանությունները։ Եթե մի պահ փորձենք վերանալ նրանց բերած համընդհանուր աղետից, Արցախի կորստից, համազգային դժբախտություններից ու նայենք ընդամենը տնտեսական-սոցիալական ծրագրերին, ապա ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում.

գույքահարկի բարձրացում

միկրոձեռնարկատիրությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխում

շրջհարկով աշխատող մանր և միջին ձեռնարկատերերին ընդհանուր հարկման համակարգով հարկում

բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացում

համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներմուծում (այս վերջին երկուսը պոտենցիալ ներդրողներին խրտնեցնելու լավագույն ձևերից են)

կայանատեղիների և տրանսպորտի թանկացում

մեկ անձից խոշոր ու չարդարացված գնումների այլանդակ մշակույթ

ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video) Գյումրիի ընրությունները քանդեցին ՔՊ-ի տունը (Մամուլ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am