Ռուսական ալիքների փակումը կհանգեցնի Հայաստանի ուկրաինացմանը. Օլեգ Մատվեյչև

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեյչևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն լուրերին, թե Հայաստանի իշխանությունները ծրագրում են երկրում փակել ռուսական հեռուստաալիքները։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղադրույք կատարել սնանկացած արևմտյան էլիտայի վրա։

«Եթե ռուսական ալիքները փակվեն, ապա Հայաստանը ևս մեկ քայլով կմոտենա դեպի ուկրաինացում տանող ճանապարհին։ Ցավոք, իշխող վերնախավը Հայաստանը տանում է ոչ թե ազգային շահերի, այլ անհաջող երկրների ճանապարհով, որոնք միշտ կորցրել են։ Ահա այս բոլոր հեղափոխությունները միշտ ավարտվում են ողբալի։ Մենք կարող ենք հիշել Վրաստանի օրինակը, նրանք կորցրել են Հարավային Օսիան և Աբխազիան և մինչ օրս այնտեղ անկայունություն է տիրում։ Բայց վրացիները հետևություններ են արել և այժմ արդեն դադարեցնում են այդ օտարերկրյա միջամտությունը։ Մենք տեսել ենք Մոլդովայի օրինակը, տեսնում ենք, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ, երբ իշխանության եկան ամերիկամետ քաղաքական գործիչները։ Եվ Հայաստանը կարող էր սովորել, եթե չլիներ Փաշինյանի իշխանության գալը, Ղարաբաղի հետ ոչինչ չէր պատահի։ Եվ հիմա նրանք շարունակում են համառորեն շարժվել այդ ճանապարհով, բայց, հավանաբար, ցանկանում են ինչ-որ բան կորցնել, շարունակում են խաղադրույք կատարել սնանկացած արևմտյան էլիտայի վրա»,-ասել է Մատվեյչևը։

Նրա խոսքով՝ «Արևմուտքը խորտակվող Տիտանիկ է», որտեղ հայկական էլիտան ձգում է իր ժողովրդին։

«Արևմուտքը խորտակվում է, և դա ակնհայտ է ամբողջ աշխարհին։ Եվրամիությունից նույնիսկ Անգլիան է դուրս եկել, քանի որ չի ցանկանում մեռնել Եվրամիության հետ միասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրներ կան Ամերիկայում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է քայքայվում Ֆրանսիայի, Գերմանիայի իշխանությունը: Սա խորտակվող «Տիտանիկ» է, նրանից պետք է փախչել, ինչպես ժանտախտից, իսկ հայկական էլիտան, ընդհակառակը, հայ ժողովրդին ձգում է դեպի այդ «Տիտանիկ»-ը, որպեսզի խեղդվի, այսպես ասած, իր հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ հայ ժողովուրդը իմաստուն կգտնվի, և բոլոր ռուսները սպասում են, որ հայ ժողովուրդը կազատվի այս օտար երևույթից՝ ահա այս սորոսական աղանդավորների տեսքով։ Գլխավորն այն է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, որպեսզի հայ ժողովուրդն այլ կորուստներ չունենա»,-եզրափակել է Մատվեյչևը։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am