Ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:

Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:

Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am