Բանակում 7 ինքնասպանություն է եղել

«Հրապարակ» թերթը գրել է.

Անցնող 2024-ին բանակում ինքնասպանության 7 դեպք է արձանագրվել, յոթերորդը Ռազմական ոստիկանության Իջեւանի ստորաբաժանման կարգապահական վաշտում էր` 19-ամյա Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել էր կախված վիճակում։ 9 ժամկետային զինծառայող կյանքից զրկվել է խաղաղ պայմաններում` ոչ հակառակորդի կրակոցից, իսկ, առհասարակ, 24 թվականին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 34 դեպք է արձանագրվել։ ՊՆ-ն մահվան դեպքերի վերաբերյալ վերջին անգամ թվեր հրապարակել էր հոկտեմբերի վերջին։ Նորմալ երկրում, այս վիճակագրության արդյունքում, առնվազն Ռազմական ոստիկանության պետը, նրա ենթակաները պաշտոնանկ կարվեին, սակայն սա Հայաստանն է, իսկ երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի ինքնասպանությունից հետո ծառայողական քննություն է նշանակվել, որով պայմանավորված՝ կասեցվել են Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի, եւս երկու աշխատակցի լիազորությունները։ Ընդ որում՝ փաստ չէ, որ այս մարդիկ առհասարակ կապ ունեն զինվորի ինքնասպանության հետ, նրանք պատժվել են՝ ծառայության կազմակերպումը ոչ պատշաճ ձեւով իրականացնելու պատճառով։ Այսինքն՝ փաշինյանական մեղավորներին դրսում գտնելու տրամաբանությունը սահուն մտել է զինված ուժեր, եւ գլխավոր մեղավորները մնում են անպատիժ։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն աղճատված, կցկտուր պատասխան տվեց հարցին, թե ինչու են ժամկետային զինծառայողները բանակում ինքնասպանություն գործում։ «Մտահոգում են մեզ, պատճառներն ուսումնասիրվում են։ Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի նվազում ունենք»,- նշեց նա։ Բանակում լրջագույն խնդիր է դարձել թմրամոլության ու խաղամոլության տարածումը։ Սարգսյանը վստահեցնում է, թե այս առումով էլ է նախարարությունն ուշադիր․ «Ամեն ինչին էլ ուշադրություն դարձնում ենք»։

Փորձե՞լ են պարզել, թե ինչպես է Ռազմական ոստիկանությունում ինքնասպան եղել 19-ամյա ժամկետային զինծառայողը, ինչ հոգեբանական վիճակի են հասցրել, որ նման քայլի է դիմել։ Փոխնախարարը հարցն ուղղեց Քննչական կոմիտեի դաշտ։ «Վարույթ է գնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նման դեպքեր այլեւս չլինեն»,- ասաց նա։
Ծնողն ինչպե՞ս ուղարկի իր որդուն ծառայության, երբ անգամ խաղաղ պայմաններում զինվորը չի վերադառնում տուն, մեկն ինքնասպանության է դիմում զորամասում, մյուսը ծառայակիցների բռնության զոհն է դառնում։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս հարցին ի պատասխան նկատեց՝ բանակը հասարակության արտացոլանքն է, ինչ կա հասարակության մեջ, ավելի խտացված գույներով տեսնում ենք բանակում։

«Ինքնասպանությունները նաեւ քաղաքացիական կյանքում հաճախ հանդիպող երեւույթներ են, եւ այստեղ պետք է համակարգային միջոցառումներ իրականացնել՝ դպրոցից սկսած։ Բանակը պետք է լինի այն տեղը, որտեղ 2 տարի ծառայելուց հետո տղամարդը պետք է դուրս գա հոգեպես ավելի առողջ, կայուն գիտելիքներով ավելի բարձր, ֆիզիկապես ավելի ուժեղացած։ Սա պետք է մենք խնդիր համարենք, որպեսզի բանակում ֆիլտրվեն ավանդույթից եկած խնդիրները»,- ասաց նա։ Վերջին տարիներին բանակ ներթափանցած աննախադեպ ծավալների թմրանյութն ու խաղամոլությունը, ըստ Խաչատրյանի, կրկին հասարակության արտացոլանքն են։

«Այն, ինչ անում են դրսում, դրա մի քիչ պակասը, ըստ իրավիճակի, անում են նաեւ բանակում, զինծառայության ընթացքում։ Եթե մարդը 19 տարի իր ընտանիքում դաստիարակություն չի ստացել կամ պատշաճ դաստիարակություն չի ստացել, դա արտացոլվելու է բանակում։ Բանակը պետք է համալրվի այնպիսի բազային կրթությամբ սպաներով, որոնք ի վիճակի կլինեն այս մեթոդական խնդիրները լուծել»,- ասաց Խաչատրյանը՝ այդպես էլ չնշելով այն անձանց անունները, ովքեր պատասխանատու են զինված ուժերում ինքնասպանությունների համար։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան Ձերբակալվել է փաստաբանը, ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել. Ինչի՞ մեջ է նա կասկածվում Ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու.․․ Մհեր Գրիգորյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատրաստվում են Նիկոլի ու ՔՊ-ի «հոգեհանգստին»․ Խաչիկ Մանուկյան (video) Զախարովան՝ հնդկական զենքի վաճառքի մասին (video) ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում . . . Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է (video) Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում Ալիևի հայտարարություններին․ Զախարովա (video) #ՀԻՄԱ․ Ցնորամիտ բաներ են տարածում ՀՀ իշխանամետ լրատվամիջոցները․ Զախարովայի ասուլիսը Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. դասական ռեկետ Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am