«Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. հայց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը անդրադարձել էր Երևանում գովազդի նոր չափորոշիչների վերաբերյալ տնտեսվարողների կողմից առաջ քաշվող հարցերին՝ նշելով, որ սահմանված նորմերին չհամապատասխանող վահանակները հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն:

Եվ ահա այս իրավիճակի հետ չի հաշտվում «Աթենք» մսամթերքի խանութը:

«Աթենք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից Հայկ Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց է ներկայացրել ու խնդրել դատարանին՝ պարտավորեցնել պատասխանողին ձեռնպահ մնալ ք. Երևան, Կիևյան 7 շենք 111 տարածք հասցեում գտնվող «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքն ապամոնտաժելու գործողություններ իրականացնելուց:

Միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել պատասխանողին կատարել ք. Երևան, Կիևյան 7 շենք 111 տարածքի հասցեում գտնվող «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքն ապամոնտաժելու գործողություններ՝ պատճառաբանելով, որ հայցի ապահովման միջոց չկիրառելն էական վնաս կպատճառի հայցվորին:

Մասնավորապես, «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքի բացակայության պայմաններում անձինք չեն տեղեկանա, որ նշված հասցեում գտնվում է «Աթենք» ֆիրմային խանութը, որի արդյունքում չեն հաճախի տվյալ խանութ, և ընկերությունը կկրի վնասներ: Բացի դրանից, «Աթենք ֆիրմային խանութ» գրվածքը չի հանդիսանում արտաքին գովազդ, այլ խանութի գտնվելու մասին տեղեկացում է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Աթենք» ՍՊԸ՝ հասկանալու համար, թե ինչու է ընկերությունը ընդդիմանում քաղաքապետարանի որոշումներին, ի պատասխան՝ ընկերության փաստաբան Հայկ Հայրապետյանը նշեց. «Երևանի քաղաքապետարանը իրականացրել է վարչարարություն՝ հիմք ընդունելով այդ թվում գովազդի և ծառայութունների մասին օրենքը, սակայն մենք՝ ի դեմս «Աթենք» ընկերության, համաձայն չենք օրենքի նման մեկնաբանությանը և գտնում ենք, որ ապամոնտաժումը ոչ իրավաչափ է և իրացնում ենք մեր իրավունքները, այն է՝ վիճարկում ենք վարչական մարմնի կողմից իրականացրած վարչարարությունը՝ այդ թվում դատական կարգով»:
Տեսնենք՝ ինչով կավարտվի վեճը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video) Գյումրիի ընրությունները քանդեցին ՔՊ-ի տունը (Մամուլ) (video) Հովիկ Աղազարյանը փորձում է ՔՊ-ականներին հանել Նիկոլի դեմ (Մամուլ) (video) «Թմրանյութերը պայթում են․ ինչից է այդքան վախեցել Արացածոտնի մարզպետը» (Մամուլ) (video) Երկրաշարժ ու Անդրանիկ Քոչարյան տեսած Շիրակին նոր ուսապարկ մարզպետը շատ չէ՞ (video) Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա պատահական չի եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է Ռուսական ալիքների փակումը կհանգեցնի Հայաստանի ուկրաինացմանը. Օլեգ Մատվեյչև Ավտոբուսի վարորդը 1 օր բացակայել է, 40․000 պահել են աշխատավարձից Առկա է մերկասառույց․ կա փակ ավտոճանապարհ Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ Ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքով. Տիգրան Աբրահամյան Դատախազությունը պահանջում է Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1մլրդ 723մլն դրամ Բանակում 7 ինքնասպանություն է եղել Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am