«Հրապարակը» գրում է․ Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են եւ տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երեւան գնան, եւ զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը տանի` վարչապետն է ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ Գյումրու փրայմերիզին մասնակից բոլոր թեկնածուներին է ընդունել եւ նրանց ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակել է պաշտոնակատար։
Պատմեցին, որ Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը, եւ մտերիմների հետ կիսվել է, թե մտածում էր, որ անկուսակցական կարգավիճակում կիրականացնի արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կհաջողի, սակայն հիմա ոչ միայն կուսակցական դառնալու պահանջ դրեցին, այլեւ ասել են, որ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն անձեռնմխելի է լինելու, ուստի ինքը հույս չունի, որ իր մարդկանց կարող է այնտեղ տեղավորել։ Անգամ իր տեղակալի հարցն են արդեն լուծել` ասել են, որ կրկին Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է լինելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 12․ 24 թ համարում։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը