Երևանի պետական համալսարանում հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին. Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին, հայտարարել, թե Հայաստանում 11 հազար դասալիք կա ու ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար։ Հյուրընկալել են մի կնոջ, ով շրջանառության մեջ է դրել «կրթվելը նորաձև է» հակաէթիկական «դատողությունը», ոչ միայն ընդունել են, այլև քննարկել են այդ «գաղափարը», այդ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ փաստորեն ուրախանալը հմտություն է։

Քննարկել են կրթության հարցեր մի կնոջ հետ, ով իր վարվելակերպով հակադրվում է կրթության առաքելություն հանդիսացող էթիկական շատ հատկանիշների, առաջին հերթին համեստության, ազնվության, արդարության ու ազատության հետ։

Ու այս ամենը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում՝ Մայր բուհում, որտեղ տասնամյակներ շարունակ կերտվել է մեր ազգային ընտրանին, մշակվել են մեր հավաքական աշխարհայացքի փիլիսոփայական հիմքերը․․․։

Ու մի՞թե չի գտնվելու մեկը, ով ռեկտորին տա շատ պարզ մի հարց․ «ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին»։ Մի՞թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղադրված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանները չեն հուշել, որ պետք էր մերժել այդ կեղծ, քաղաքականապես տենդենցիոզ գաղափարը քննարկելը։ Նորությու՞ն է կրթվելը։ Մի՞թե չեն հիշել, որ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը զարկ տվեցին կրթության գործին՝ Աստծո խոսքը, առաքինությունները, բարոյականությունը ժողովրդին փոխանցելու համար, այլ ոչ մոդայի նկատառումներով։ Ինչու՞ մի կնոջ թեթև ձեռքով 14․000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ ու հակաէսթետիկ գաղափարի արշավի մասնակից։ Եվ ի՞նչ, գուցե այս «գաղափարն» ընդգրկե՞ք ԵՊՀ զարգացման ռազմավարական հաջորդ ծրագրում, գուցե հանձնարարե՞ք բոլոր լսարաններում քննարկել այս «գաղափարը»։

Եթե ոչ Համալսարանում, ապա ուրիշ էլ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների էս շղթան․․․

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video) Գյումրիի ընրությունները քանդեցին ՔՊ-ի տունը (Մամուլ) (video) Հովիկ Աղազարյանը փորձում է ՔՊ-ականներին հանել Նիկոլի դեմ (Մամուլ) (video) «Թմրանյութերը պայթում են․ ինչից է այդքան վախեցել Արացածոտնի մարզպետը» (Մամուլ) (video) Երկրաշարժ ու Անդրանիկ Քոչարյան տեսած Շիրակին նոր ուսապարկ մարզպետը շատ չէ՞ (video) Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա պատահական չի եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է Ռուսական ալիքների փակումը կհանգեցնի Հայաստանի ուկրաինացմանը. Օլեգ Մատվեյչև Ավտոբուսի վարորդը 1 օր բացակայել է, 40․000 պահել են աշխատավարձից Առկա է մերկասառույց․ կա փակ ավտոճանապարհ Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ Ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքով. Տիգրան Աբրահամյան Դատախազությունը պահանջում է Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1մլրդ 723մլն դրամ Բանակում 7 ինքնասպանություն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am