Բաքվում պահվող հայ գերիները ենթարկվում են անմարդկային կտտանքների․ բաց նամակ՝ միջազգային հանրությանը․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը բաց նամակ է գրել միջազգային հանրությանը․

«2020 թվականին, Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Օգտվելով միջազգային հանրության լռությունից ադրբեջանական զինված ուժերը օկուպացրեցին ողջ Արցախը, իսկ բնակչությանը ենթարկելով անմարդկային հալածանքների ամբողջությամբ վտարեցին իրենց հայրենիքից։ Սա Ցեղասպանություն էր 21-րդ դարում, ողջ մարդկության աչքի առջև։

Բազմաթիվ հայորդիներ լծվեցին իրենց հայրենիքի և ժողովրդի պաշտպանության սուրբ գործին, ինչը յուրաքանչյուր ազգի բնական և անխախտելի՝ ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտականությունը։ Նրանցից շատերը զոհվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շատերը գերեվարվեցին, իսկ ոմանք մինչև այսօր, գտնվում են գերության մեջ Ադրբեջանի բանտերում, ենթարկվելով անմարդկային կտտանքների։

Այսօր, ադրբեջանական իշխանությունները փորձում են կեղծ և շինծու մեղադրանքներով դատապարտել նրանց ցմահ ազատազրկման, նպատակ ունենալով սպանել նրանց Բաքվի բանտերում և նրանք դա կանեն, եթե քաղաքակիրթ աշխարհը շարունակի լռել։

Հասկանալու համար, թե որքան կեղծ են ադրբեջանական մեղադրանքները, հերիք է միայն նայել, թե ինչի մեջ են նրանք մեղադրում գերեվարված Ռուբեն Վարդանյանին։ Ռուբենը հայտնի է ողջ աշխարհում, որպես մարդ ով օգնության ձեռք է մեկնել աշխարհի տարբեր ծայրերում օգնության կարիք ունեցողներին։ Նրա հիմնադրած միայն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, անգնահատելի դեր ու նշանակություն ունի աշխարհում տեղի ունեցող աղետների և ոճրագործությունների դեմ պայքարում։ Անգամ հիմա, երբ նա գտնվում է գերության մեջ, նրա հիմնադրած գործերը շարունակում են օգտակար լինել ծանր իրավիճակներում հայտնված հազարավոր մարդկանց։ Նրա միակ «հանցագործությունը» նա է, որ ծանր ժամանակ եկել ու կանգնել է իր ազգի կողքին՝ փորձելով միասին ապրելու եզրեր գտնել, թշնամաբար տրամադրված հարևանի հետ։

Երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհը, եթե վերջնականապես չի կորցրել իր մարդկային արժեքները՝ չպետք է լռի։ Բաքվում գտնվող հայ գերիների տառապանքները միջազգային հանրության խղճին են»:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Մարիա Զախարովայի արձագանքը՝ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան չթողնելու Նիկոլի որոշմանը (video) Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ (տեսանյութ) Մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով. Ալիև Ավինյանի պատվիրակությունը Լոս Անջելեսում 20 միլիոնից բացի ևս 10 միլիոն է ծախսել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև միջազգային իրավունքի դեմ. հայտարարություն Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ․ Ալիև Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը ՀՀ-ն վերածվել է ծուռ հայելիների թագավորության. Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են` կպահպանեն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանը հայտարարեց՝ ոչնչացնելու են իրենց գեներալին սպանողներին․ Հայկ Այվազյան (video) Գյումրիի ընրությունները քանդեցին ՔՊ-ի տունը (Մամուլ) (video) Հովիկ Աղազարյանը փորձում է ՔՊ-ականներին հանել Նիկոլի դեմ (Մամուլ) (video) «Թմրանյութերը պայթում են․ ինչից է այդքան վախեցել Արացածոտնի մարզպետը» (Մամուլ) (video) Երկրաշարժ ու Անդրանիկ Քոչարյան տեսած Շիրակին նոր ուսապարկ մարզպետը շատ չէ՞ (video) Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա պատահական չի եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է Ռուսական ալիքների փակումը կհանգեցնի Հայաստանի ուկրաինացմանը. Օլեգ Մատվեյչև
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am