Սինանյանի գրասենյակը լռում է. Ի վերջո սիրիահայերի առաջին խումբը երբ կտեղափոխվի Հայաստան

Դամասկոսի միջազգային օդանավակայանն առայժմ չվերթներ չի սպասարկի եւ Սիրիայից հայերը Երեւան գալ կարող են՝ օգտվելով Լիբանանից իրականացվող թռիչքներից։

«Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Լուսինե Մողրովյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Բեյրութ-Երեւան չվերթներն իրականացվում են կանոնավոր, 7- օրյա պարբերականությամբ, այս գիշեր եւս չվերթ է իրականացվել։

Օդանավակայանից դժվարացան ասել, թե Սիրիայից երբ կսկսեն չվերթներ ընդունել։

Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Հալեպի օդանավակայանի տնօրինությունը խոստացել է առաջիկայում վերականգնել աշխատանքները, սակայն հստակ ժամկետներ դեռեւս չկան։ Փոխարենն արդեն բաց են ճանապարհները եւ ցամաքային ուղիներով մեր հայրենակիցները կարող են գնալ Լիբանան։

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտարարել էին, որ հալեպահայերի առաջին խմբի ժամանումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին, բայց մինչ այդ արդեն Բաշար Ասադի կառավարությունը Սիրիայում տապալվեց եւ օդանավակայաններն այլեւս չէին գործում։

Արդեն մի քանի օր «Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից, թե, ի վերջո, ցանկություն ունեցող սիրիահայերի տեղափոխում իրականացվելու է, թե ոչ, եթե այո, ապա երբ, սակայն այստեղ զանգերին չեն պատասխանում։ Ավելին, անգամ հյուպատոսը դեռ չի վերադարձել Հալեպ։ Համենայն դեպս, ՀՀ ԱԳՆ-ն առայժմ հայտնել է միայն դեսպանատան աշխատակիցների Դամասկոս վերադառնալու մասին։

Մինչ հայ պաշտոնյաները խուսափում են կատարել իրենց պարտականությունները, նաեւ իրազեկել, թե մեր հայրենակիցներին օգնելու ուղղությամբ ինչ քայլեր են արվում՝ Հալեպում կյանքը-կամայց վերականգնվում է։ «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ ուսումնամշակութային հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դժվարությամբ, բայց կամաց-կամաց վերադառնում են բնականոն կյանքի։ Լուրջ խնդիր է շարունակում մնալ ջրի ու էլեկտրաէներգիայի սակավությունը, ինտերնետի խափանումները։ Առկա է նաեւ գնաճ ու այդ կենցաղային հարցերի պատճառով հնարավոր է, որ մանկահասակ երեխաներ ունեցողները որոշեն մեկնել։ Զ. Պողիկյանի խոսքերով՝ «հեշտ որոշում չէ սեփական տունն ու գործը թողնել ու հեռանալ՝ դեպի մեկ այլ անորոշություն»։

Նշենք, որ Հալեպի ջրագիծը վնասվել էր ռազմական գործողությունների ժամանակ,ինչը դեռ չի վերականգնվել եւ Հալեպը, կարելի է ասել, գրեթե ջուր չունի։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am