Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց, հուսադրող որևէ բան չասաց, որևէ բան չխոստացավ. Անհայտ կորած զինվորի մայր

- 168.am-ը գրում է․

Դեռևս նոյեմբերի կեսերին 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, ի վերջո, Ալիևի հետ հանդիպումներում նա բարձրացնո՞ւմ է անհայտ կորածների խնդիրը, ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխան տա իրենց որդիների ճակատագրի համար։

Մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, անհայտ կորած զինվորների ծնողներն օրեր շարունակ պահանջել էին հանդիպում, սակայն մերժում էին ստացել։ Ճարահատյալ հավաքվել էին Կառավարական առանձնատների մոտ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված ընդունել էր նրանց։

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ այդքան պայքարից հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն առհասարակ որևէ հույսի նշույլ չի արթնացրել իրենց մեջ։

«Այսքան պայքարելուց հետո որևէ առաջընթաց չկա մեր հարցում։ Նիկոլ Փաշինյանին հանդիպման ժամանակ հարցրեցինք՝ «խաղաղություն պայմանագիր» եք ուզում ստորագրել Ադրբեջանի հետ, դա մեզ ի՞նչ է տալու, պատասխանեց, թե պայմանագրում կետ կա, որը նախատեսում է գերիների վերադարձ։ Վե՛րջ, այսքան բան։ Սրանից բացի, մեզ ոչ մի բառ, ոչ մի հուսադրող բան չի ասել, նրա հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ՝ հիշեցնելով, որ այդ հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին հայտնել էր նաև Արտաքին գործերի փոխնախարարը։

ՔՊ շարքերից հեռացված Հովիկ Աղազարյանն էլ ավելի վաղ թերթերից մեկին ասել էր, որ գերիների հարցը խաղաղության պայմանագրից հանվել է Ալիևի պահանջով։

Հռիփսիմե Հակոբյանը նաև փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝ իսկ եթե այդ պայմանագրի ստորագրումը ձգձգվի, կամ առհասարակ չստորագրվի, ի՞նչ են անելու, Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանել է՝ այդ հարցով աշխատում են։

«Մեզ միշտ ասում են՝ աշխատում ենք, ամեն ինչ անում ենք, բայց մենք արդյունքը չենք տեսնում։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մոտ 9 հոգով էինք մասնակցում, որևէ մեկիս հույս չտվեց, ավելին՝ որևէ բան չխոստացավ, միայն ասաց՝ աշխատում են։

Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստում, դիմել ենք ՀՀ-ում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի դեսպանատներին, եթե որևէ պաշտոնատար անձ է գալիս Հայաստան, մոտենում ենք, նամակներ փոխանցում։ Թրամփի աշխատակազմից պաշտոնյա պետք է Հայաստան գար, նրա միջոցով կփորձենք նամակ ուղարկել Թրամփին»,- հավելեց նա։

Հռիփսիմե Հակոբյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը հոկտեմբերին հայտարարում էր, թե գերիների, անհայտ կորածների հարցով հանդիպում է նախատեսված ադրբեջանական կողմի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։

«Մենք կապի մեջ ենք, մեկ շաբաթ առաջ տեղեկացրեցին, որ այդ հանդիպումը դեռևս չի եղել։ Երբ լինի, հավանաբար մեզ տեղյակ կպահեն»,- շեշտեց նա։

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանի բակում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասել էր՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։

«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասել էր նա։

Ինչ վերաբերում է անհետ կորածների թվին, նա ասել էր, որ թվեր չի հնչեցնի։

Ի դեպ, վերջերս Արմավիրի մարզում անհայտ կորածների ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում նշում էին, որ պետական բոլոր կառույցներն իրենց ու իրենց խնդրի մասին մոռացել են, միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն են իրենց հիշում և այցելում իրենց տներ։

 

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am