Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգեցին
Արցախյան պատերազմների մասնակից, հասարակական գործիչ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Այդ մասին «Հրապարակ»-ին տեղեկացրել է Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է՝ նոր փաստական տվյալներ չեն ներկայացվել, դատարանն, ինչպես նախորդիվ, այս անգամ ևս արձանագրել է, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած է, բայց երկարաձգել է կալանքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։
«Այսինքն, մեկ անգամ արդեն իսկ դատարանը նման արձանագրում արել է, և պարզ տրամաբանությունը հուշում էր, որ հաջորդիվ քննարկումը իրականացնելուց հետո այդ անբավարարության պայմաններում պետք է կայացներ հակառակ որոշումը։ Բայց կրկին ժամկետը երկարացրեց ևս մեկ ամսով՝ նույն արձանագրումը կատարելով։ Սա մի փոքր իրավական կազուս է առաջացնում, ինչը պաշտպանության կողմը որոշումը ստանալուց հետո անպայման կբողոքարկի»,-ասել է փաստաբանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում