Անամոթ գովազդ
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
<<Երևան սիթի>> սուպերմարկետում մրգերի, բանջարեղենի գներն այնքան բարձր են,որ դրանց գները ոչ թե կիլոգրամի,այլ` 100 գրամի հաշվարկով են գրում,որպեսզի խաբեն գնորդներին։ Չնայած Սամվել Ալեքսանյանը Հայաստանի շաքարավազի շուկայում մեծ դեր ունի,նրան պատկանող սուպերմարկետների ցանցում շաքարավազի գինը 70֊80 դրամով բարձր է,քան այլ խանութներում։ <<Երևան սիթիում>> միշտ ցածր գների մասին գովազդելը անամոթություն է։
