Գիտե՞ք՝ ով է եղել Աղազարյանը․ իմ մասին ով, ինչ գիտի, թող հրապարակի․ Վահագն Ալեքսանյան (video)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից փակագծեր չեն բացում՝ արդյո՞ք այսօր կորոշվի Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կուսակցությունը վարչության նիստից հետո համապատասխան հաղորդագրությամբ է հանդես գալիս՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր են քննարկվել։
«Նիստի հետ կապված բոլոր տեղեկությունները, որոնք ենթակա են հրապարակայնացման, մամուլի հաղորդագրության տեսքով կհայտնվեն մեր կուսակցության պաշտոնական ռեսուրսերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Նա ասաց, թե երկար տարիներ հետևել է ու տեսել, թե ինչպես են ընդդիմադիր լրատվամիջոցները փորձում մաքսիմալ շատ հարցազրույց վերցնել Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից, որ ստանան հնարավորինս սկանդալային վերնագիր ու դրանով հարվածեն ՔՊ-ին։
«Ես հիմա խնդրում եմ դադարել օգտագործել, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ շահագործել այդ ռեսուրսը»,- նշեց ՔՊ-ականը։