Անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգեր դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։

Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը

Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Գործելու են հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն գործելու են երկու տարբեր քարտեր։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները հաշվառվելու են հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավարությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։

2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման համար՝ գործող 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։

Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկ վճարողներն այժմ չունեն ընտրության հնարավորություն, քանի որ պարտավորությունները միասնական հաշվից մարվում են միայն ինքնաշխատ եղանակով` պարտավորությունների հաշվառման օրով։

Հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտերում կհաշվառվեն դելտայով` ճշտված և նախորդ հաշվարկի տարբերության չափով։ Ներկայում տվյալ հարկատեսակի մասով պարտավորությունների վերահաշվարկն իրականացվում է ամբողջ ճշտված ժամանակահատվածի համար:

2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Իսկ ներկայում ներմուծման ամսում հաշվանցումներ կատարվում են, եթե նշված պահանջներն ապահովվում են մինչև ներմուծման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու ՊԵԿ հաշվետվությունների ներկայավման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Իսկ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։ Սակայն հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը։

Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հույս հայտնում, որ դրանք կլինեն նվազագույնը, քանի որ նշված համակարգերն անհասանելի կլինեն տոնական օրերին։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Մեր զինվшծ ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի Իսրայելական զորքը Գազայում կրակ է բացել պաղեստինցի արմատականի վրա Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով. Հայրապետյան Հայոց պատերազմը չի ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է․ քաղաքագետ Ուիթքոֆը և Քուշները չեն մասնակցի բանակցություններին Ամոթ չլիներ, վիրտուալ ներողություն էլ կխնդրեր Բաքվից․ Արմեն Աշոտյան Մակրոնը ցանկանում է ճնշել Ռուսաստանին Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բեռնատար է շրջվել Փաշինյանի ելույթն ապտակ էր զինվորականներին. Գեղամ Մանուկյան Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին մեկ բառով կորակեմ․․․ Արթուր Խաչատրյան ԱՄՆ պետքարտուղարը Իրանի վրա հարձակման մասին Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. Արամյան Նորից 0-ից է սկսում՝ ձախողումն ապահովված է Թուրքիան պատրաստվում է իրանցի փախստականների հնարավոր ներգաղթին ՄԵՌԵԼՈՑԻ ՄԵՌԵԼՈՑ. … հարցրեց՝ բա, ճի՞շտ ա, որ մեռելոցը տոնից առաջ անեն. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ռուբիո Պուտինն աջակցում է Սիրիայի նոր առաջնորդին Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Արտակարգ իրավիճակ՝ ՀՀ ՊՆ կարևորագույն կառույցներից մեկում Մեր անվտանգության և ինքնիշխանության ամենագլխավոր երաշխավորը հայկական մարտունակ բանակն է․ Լևոն Քոչարյան ԵՄ-ը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն․ «Ազատություն» Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն և աղոթք կկատարի ազատազրկված հոգևոր հայրերի համար Իրանում կախաղան է բարձրացվել Համիդռեզա Սաբեթ Էսմայիլպուրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am