Թուրքիա-Իսրայել տանդեմի քայլերը տանում են դեպի Իրանի դեմ ռազմական գործողությունների. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այն, որ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո, կամ ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո նոր ռազմական գործողությունների վտանգը չի չեզոքացվել, դա մշտապես բարձրաձայնել եմ։ Այն, որ Բաքվի բռնապետն անընդհատ սուր է ճոճում գլխներիս այս, կամ այն հարցի լուծումը ստանալու համար, դա էլ է փաստ։ Ժամանակ առ ժամանակ նոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծացել է, նվազել է՝ կախված ինչպես մեր վարած քաղաքականությունից, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակից։
Հիմա Մերձավոր Արևելքում դեպքերն այնպես են զարգացել, որ պետք է Իրանին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, այժմ Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր գործողությունները տանում են դեպի Իրանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների։ Որքան էլ Թուրքիան ցույց տա, թե Իսրայելի հետ թշնամի է, միևնույն է, իրենց գործողությունները մեկը մյուսին լրացնող են։ Վերադառնանք մեր տարածաշրջան։ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկսման դեպքում չի բացառվում, որ միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ Ադրբեջանը սկսի գործողություններ, նույնիսկ հնարավոր է, որ առանց Իրանի դեմ գործողությունների դա լինի։ Այսինքն, Իրանին հասցնեն մի այնպիսի իրավիճակի, որ Իրանը ոչինչ չկարողանա անել, երբ ՀՀ-ի դեմ գործողություններ լինեն, չկարողանան անել, որպեսզի ինքն էլ չներքաշվի պատերազմի մեջ։ Իսրայելը մի նոր, վտանգավոր քայլ արեց, որը նախադեպային կարող է դառնալ ու ամեն ինչ փոխել տարածաշրջանում։ Սիրիայում նա խախտեց բոլոր տեսակի պայմանագրերն ու պայմանավորվածությունները, որոնք կային 1970-ականներից, և իր համար սկսեց գծել նոր սահմաններ։ Ի դեպ սրանց մասին նա բացահայտ նաև հայտարարեց, առանց կաշկանդվելու։ Սիրիան դարձավ Սիրիա նրա համար, որ այլևս չուներ բանակ, որ այլևս իրենց ոչ մի ուժ չէր ներկայացնում։ Կրկին գամ մեր տարածաշրջան։ Մեր բանակի ամեն մի մազաչափ հաջողությունը, վերազինումը, ուժեղացումը մեկ սանտիմետրով հետ է պահում Ադրբեջանին մեզ վրա հարձակվելու մտքից։ Որքան ուժեղ լինի բանակը, այնքան հեռու կլինի պատերազմը, պատահական չէ, որ Ադրբեջանը դեռ շարունակում է ակտիվորեն զինվել ու զինվել»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մեր զինվшծ ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի Իսրայելական զորքը Գազայում կրակ է բացել պաղեստինցի արմատականի վրա Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով. Հայրապետյան Հայոց պատերազմը չի ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է․ քաղաքագետ Ուիթքոֆը և Քուշները չեն մասնակցի բանակցություններին Ամոթ չլիներ, վիրտուալ ներողություն էլ կխնդրեր Բաքվից․ Արմեն Աշոտյան Մակրոնը ցանկանում է ճնշել Ռուսաստանին Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բեռնատար է շրջվել Փաշինյանի ելույթն ապտակ էր զինվորականներին. Գեղամ Մանուկյան Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին մեկ բառով կորակեմ․․․ Արթուր Խաչատրյան ԱՄՆ պետքարտուղարը Իրանի վրա հարձակման մասին Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. Արամյան Նորից 0-ից է սկսում՝ ձախողումն ապահովված է Թուրքիան պատրաստվում է իրանցի փախստականների հնարավոր ներգաղթին ՄԵՌԵԼՈՑԻ ՄԵՌԵԼՈՑ. … հարցրեց՝ բա, ճի՞շտ ա, որ մեռելոցը տոնից առաջ անեն. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ռուբիո Պուտինն աջակցում է Սիրիայի նոր առաջնորդին Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Արտակարգ իրավիճակ՝ ՀՀ ՊՆ կարևորագույն կառույցներից մեկում Մեր անվտանգության և ինքնիշխանության ամենագլխավոր երաշխավորը հայկական մարտունակ բանակն է․ Լևոն Քոչարյան ԵՄ-ը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն․ «Ազատություն» Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն և աղոթք կկատարի ազատազրկված հոգևոր հայրերի համար Իրանում կախաղան է բարձրացվել Համիդռեզա Սաբեթ Էսմայիլպուրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am