Աննա Հակոբյանի վերջին հանդիպման մասնակիցը Վահե Հակոբյանին ակրոստիքոս էր ձոնում. Վազգեն Սաղաթելյան

Աննա Հակոբյանի վերջին հանդիպման ֆոտոշարքն էի նայում, մեկ էլ տեսնեմ էս պերսոնաժն ա նստած: Այս մասին իր էջում գրել է «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներից Վազգեն Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի անգամ մի 5 տարի առաջ պատմել եմ սրա մասին: Անունն Արսեն ա (ազգանունը չեմ հիշի արդեն): Ուրեմն սա Սյունիքի մարզպետարանում էր աշխատում իբրև զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հավանաբար մինչ այժմ էլ այդ գործին է): Երբ նոր էինք գնացել Սյունիք աշխատելու, մարզպետարանի աշխատակիցներից շատերը ամեն հնարավոր կերպ փորձում էին օճառի ոչ ամենաուղիղ կիրառմամբ խծկվել նոր պաշտոնյաների համապատասխան տեղում, բայց Արսենն այդ գործում անգերազանցելի էր: Ուրեմն առաջին իսկ օրը գալիս է մոտս ու բերում հետը սեփական մտքի թռիչքը հանդիսացող մի ստեղծագորոծություն՝ ակրոստիքոս, Վահե Հակոբյանի պատվին:


Կարդում եմ ու ծիծաղս մի կերպ զսպում, նույնիսկ չեմ փոխանցում մարզպետին, քանի որ լրիվ ֆեյսփալմ էր: Որոշ ժամանակ հետո սա որոշում ա մեկ այլ աքրոստիկոս ձոնել խորհրդականներից մեկին, նույն ճոռո, պաթոսային բառակազմով: Զգացի, որ կամաց-կամաց իմ կողմերն ա գալիս, կանչեցի, ասեցի ախպերական թարգի, հավատում եմ, որ պաշտում ես մարզպետին ու իր շուրջը եղած ցանկացած մեկին, բայց պետք չի էլի, թող հանգիստ ապրենք:

Իշխանափոխությունից օրեր անց մարզպետարանից միակն էր, որ ատելությամբ լի գրառում արեց մարզպետի ու մեր բոլորիս մասին, ցավոք, ոչ ակրոստիքոսի ձևաչափով:

Երևի հատկանշական ա, որ սրա պես անսկզբունքային կենդանին այդ թվում պիտի լինի սույն տիկնոջ նախաձեռնած՝ կրթվելու թրենդայնացման միջոցառմանը: Նմանը ձգում է նմանին: Վստահ եմ, արդեն ողջ ՔՊ-ին աքրոստիկոսներ ա ձոնել ու նույնն անելու ա հաջորդ իշխանությանը, եթե այդքան ապրի:


Իսկ կրթությունը զուտ տեղեկության մեխանիկական փոխանցումը չէ մեկից մյուսը, դա նաև արժեհամակարգի ձևավորում ա ու ի՞նչ արժեհամակարգ պիտի ձևավորի սրա տեսակը, կամ առհասարակ հավաքվածների ճնշող մեծամասնությունը: 0 արժեք, 0 սկբունք, որտեղ հաց՝ այնտեղ կաց, էս ա ձեր տեսակը, ձեր գոյատևման իմաստն ու միակ միջոցը...»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am