Սիրիայում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է սատարել դեմոկրատական ուժերին. Եվրախորհրդարանի պատգամավոր

Սիրիայում վարչակարգի փոփոխությունն այդ երկրի ժողովրդի ցանկությունն էր, բայց ստեղծված իրավիճակում չպետք է միամիտ լինել և անհրաժեշտ է սատարել երկրի դեմոկրատական ուժերին, կարծում է Եվրոպական խորհրդարանում Շվեդիան ներկայացնող պատգամավոր էվին Ինջիրը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Ինջիրն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, Սիրիայի հայկական, քրդական և այլ համայնքների ապագային, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող շարունակական սպառնալիքներին և ԵՄ-ի արդյունավետ գործելու անկարողությունների պատճառներին։

-Որոշ փորձագետների կարծիքով՝ ամերիկյան երազանքը իրականություն դարձավ Թուրքիայի հրահրմամբ՝ Սիրիայում Ասադի ռեժիմն այլևս գոյություն չունի, ինչը Ռուսաստանի համար քաղաքական պարտություն է համարվում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչպե՞ս եք պատկերացնում Սիրիայի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայկական ու քրդական համայնքների կարգավիճակը նոր իրավիճակում:

-Ես կասեի` իրականում դա Սիրիայի ժողովրդի երազանքն է, ոչ թե ամերիկյան երազանքը, նույնիսկ եթե ամերիկացիներն էլ դրանից գոհ են: Սիրիայի ժողովուրդն էր, երկրի ամբողջ բնակչությունը, որ կարողացավ ազատվել Ասադի դաժան բռնապետությունից: Այժմ անհրաժեշտ է ապահովել, որ երկրի դեմոկրատական ուժերը ստանան անհրաժեշտ աջակցությունը: Թուրքիան Սիրիայում անօրինական գործողություններ է իրականացնում իր ծայրահեղական գործընկերների՝ Սիրիական ազգային բանակի (SNA) օգնությամբ, ինչը պետք է դադարեցվի, պետք է հարգվի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսրայելի անօրինական գործողություններն էլ պետք է դադարեցվեն:

Ես մեկ վայրկյան անգամ չեմ հավատում «Հայիաթ Թահրիր ալ-Շամ»-ին (ՀԹՇ): Նրանց անցյալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա ծայրահեղական կազմակերպություն է, և ես մտահոգված եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճիշտ ուժերն աջակցություն չստանան: Կա վտանգ, որ Աֆղանստանի և Իրանի փորձը կկրկնվի Սիրիայում: Ծայրահեղական խմբերը հաճախ խոստանում են ներառականություն և դեմոկրատիա, բայց չեն կատարում իրենց խոստումները: Արևմտյան աշխարհը և միջազգային հանրությունը չպետք է միամիտ լինեն: Տարածաշրջանում կա միայն մեկ գործընկեր՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի ինքնավար շրջանը, որը տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել է:

Այս տարածաշրջանը կարիք ունի այն աջակցության, որը, ցավոք, տարիներ շարունակ չի ստացել, թեև քրդերը, քրիստոնյաները և Սիրիայի հյուսիսում ապրող շատ այլ խմբեր զոհաբերել են իրենց կյանքը՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

-ՀԹՇ-ի մասին նշեցիք, որը մի շարք երկրներում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն այսօր նրա գործողություններն ու հայտարարությունները ընդունելի են համարվում գերտերությունների համար։ Նրանք իսկապես փոխվել ե՞ն, թե՞ սա ռեալ քաղաքականություն է:

-Կարծում եմ, լավ է, որ Ասադն այլևս չկա, բայց մենք չպետք է միամիտ լինենք այն հարցում, թե ովքեր են այժմ Սիրիայի հիմնական դերակատարները: Մենք նման հռետորաբանություն լսել ենք Իրանի հեղափոխության ժամանակ, լսել ենք Թալիբանից՝ Աֆղանստանում, և հիմա ՀԹՇ-ից ենք լսում, որը ծագում է «Ալ Քաիդա»-ից: Այս ծայրահեղական կազմակերպությունները գիտեն, թե ինչ և երբ ասեն, բայց երբեք չեն իրականացնում իրենց խոստումները:

Այդ իսկ պատճառով ես շեշտում եմ՝ միամիտ չլինենք տարածաշրջանի զարգացումների հարցում: Մինչ մենք տոնում ենք Ասադի հեռանալը, հաջորդ քայլը պետք է լինի իրականում ժողովրդավարական և ներառական Սիրիայի ապահովումը՝ մի երկիր, որը կհարգի բոլոր մարդկանց իրավունքները, այդ թվում՝ մեծամասնություն կազմող արաբների և փոքրամասնություն հանդիսացող խմբերի: Տարիներ շարունակ փոքրամասնությունների և կանանց իրավունքներն անտեսվել են: Առանց ներառականության և հավասարության՝ իրական ժողովրդավարություն չկա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am