Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլայ Բորդյուժան, որը 2003-2016 թվականներին զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կամ դուրս գալ դրանից: Նրանք են որոշում, թե ինչպիսի անվտանգության համակարգ է լինելու Հայաստանում, հենց բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է որոշում։ Եթե կարծում են, որ ավելի հարմար կլինի իրենց սեփական անվտանգության քաղաքականությունը վարել, ապա դա իրենց իրավունքն է։ Կարծում եմ, որ սա մեծ սխալ է՝ հիմնված առաջին հերթին բոլորովին ոչ արժանահավատ տվյալների վրա: Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ասում է, որ իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ թե հենց Ռուսաստանն է նախապատրաստել այդ բոլոր հեղաշրջումները, որ ՀԱՊԿ-ից օգնություն չի եղել, դա բացարձակապես ճիշտ չէ»,– հավելել է նա։
Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր կարծիքով՝ լրիվ հակառակն է եղե